Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը կարեւորել են ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ու Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի պատվիրակության անդամները՝ դեկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ պատգամավոր Կնյազ Հասանովը:
Հյուրերը Երեւանում մասնակցել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին:
Կողմերն անդրադարձել են ցեղասպանությունների դեմ պայքարին ուղղված հարցերին: Նշելով, որ Քուրդիստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հյուրերն ընդգծել են, որ Իրաքի եզդիների նկատմամբ եւս ցեղասպանություն է իրականացվել: Այս համատեքստում կարեւորվել է Հայաստանի փորձը՝ ցեղասպանությունների դեմ պայքարի եւ հարցը միջազգային հարթակներում ներկայացնելու առումով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ բուհերի դիպլոմների` Իրաքում ճանաչման խնդրին, ինչպես նաեւ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում եզդիների՝ առանձին քվոտայով ներկայացված լինելու հարցին:
Հանդիպման մասնակիցները կարեւորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու Հայաստան-Իրաք առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը:
Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ այս հարցում ակնկալել գործընկերների արձագանքը:
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակում դեկտեմբերի 14-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի, Հաղորդակցման ծրագրերի ղեկավար ...
Միջազգային եւ պետական կառույցների արձագանքն Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Երկու օր է, ինչ ադրբեջանական կողմը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող մայրուղին՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ Արցախում: Ստեղծված իրադրությանն արձագանքել են միջազգային հանրությունը, պետական կառույցներն ու պատգամավորները: Մանրամասները՝ տեսանյութում:...
ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորները
Պատգամավորները դեկտեմբերի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում քննարկել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: «Մեր հարեւան երկրներում, եւ ոչ միայն անմիջականորեն հարեւան երկրներում...
Պատգամավորների արձագանքը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ
Ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով շարունակում է երկկողմանի փակ մնալ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին: Արդյունքում շրջափակման մեջ է Արցախը, ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները: Պատգամավորները տարբեր հարթակներում անդրադարձել են ստեղծված իրադրությանը: Մանրամասները` տեսանյութ...
ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկել եւ 57 կողմ ձայնով ընդունել է Ադրբեջանի կողմից «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարությունը: ՀՀ Ազգային ժողովի հայտարարության ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ կից հղմամբ: ...
Ավարտվել է «ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» երկրորդ փուլը
Ազգային ժողովի աշխատակազմի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետ իրականացվող հերթական ծրագրի մասնակիցներն ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներն են: Ազգային ժողովը մշտապես կարեւորել է աշխատակիցների կարողությունների եւ գիտելիքների զարգացումը: Համագործակցելով միջազգային գործընկերների հետ՝ ս...
Դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել. քննարկվել է «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» նախագիծը
Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ` օրակարգում ունենալով մեկ հարց: Քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ԱԺ «Հայա...
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ փորձ է արվում անհատի, քաղաքացու հարկման մոդելից անցնել ընտանիքի հարկման մոդելին. Ֆինանսների փոխնախարար
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 14-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ: Քննարկումների առանցքում Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն էին, որոնք վերաբերում են մեր երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման հ...
ԱԺ խորհրդի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 14-ին գումարել է արտահերթ նիստ: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել դեկտեմբերի 14-ին` ժամը 14:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...
Դեկտեմբերի 14-ին` ժամը 14:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի ԱԺԽՈ-073-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` դե...
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ...