Տպել
15.12.2022
Քննարկվել են հաշվապահական հաշվառման ոլորտում առկա խնդիրներ
1 / 6

Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ կազմակերպվում են քննարկումներ, եւ դրանց արդյունքում իրենց լուծումներն են ստանում բազմաթիվ խնդրահարույց հարցեր. ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը դեկտեմբերի 15-ին հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ:

ՀՀ ֆինանսների նախարարության ու Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի, անկախ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի որոշ դրույթների՝  2023 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված հարցը:

Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ աուդիտորական գործունեություն ծավալող ընկերությունները դիտարկումներ ու դժգոհություններ ունեն 2019 թ. դեկտեմբերին ընդունված գործող օրենքի որոշ դրույթների վերաբերյալ:

Աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների հավաստմամբ աուդիտորների մի մասի գործունեություն իրականացնելու համար տրամադրված վկայականների ժամկետը չի երկարաձգվել: Միայն «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի անդամները, որոնք ինչ-ինչ պայմաններով որակավորվել են, նրանք են գործունեություն իրականացնում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը Ֆինանսների նախարարությունն է, որը, օրենքի համաձայն, նախատեսված ժամկետներում կազմակերպել է որակավորման քննություններ:

Քննարկմանը մասնակից որոշ աուդիտորներ չէին ընդունում որակավորման քննության արդյունքները եւ հայտարարում էին, որ չեն մասնակցելու այդ քննություններին: Ըստ Արման Պողոսյանի՝ ոլորտն ունի դինամիկ զարգացող օրենսդրություն, եւ այն ենթակա է պարբերաբար փոփոխության: Նրա այն հարցին, թե ինչու չեն ցանկանում մասնակցել որակավորման քննություններին, այդպես էլ հիմնարար պատասխան չի հնչել:

«Տասը տարի առաջ որակավորված մասնագետները չեն կարող համապատասխանել արդի պահանջներին»,- ասել է Ֆինանսների փոխնախարարը:

Նշվել է նաեւ, որ աուդիտորական գործունեություն իրականացնողը պետք է համապատասխանի միջազգային չափորոշիչներին:

Հիշեցնենք, որ գործող օրենքը սահմանում է հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները եւ կարգավորում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված միակ մասնագիտացված կառույցը «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ն է: Հետեւաբար, հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն մասնագիտացված կառույցի ռեեստրում գրանցված փորձագետ հաշվապահները եւ աուդիտորները:


15.12.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Նարեկ Ղազարյանի թեկնածությունն առաջադրելու հարցին
ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նա...

15.12.2022
Քննարկվել է ԿԲ նախագահի տեղակալի թափուր տեղի համար Արմեն Նուրբեկյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում պատգամավորներն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն քննարկել են Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներ...

15.12.2022
Ակնկալվում է ՀՆԱ-ի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ
Անցած 9 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 14.1 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը 12.6 տոկոս է. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեի 9 ամիսների կա...

15.12.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Նիստը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Համայնքների եկամուտներն ավելի կանխատեսելի դարձնելու նպա...

15.12.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

15.12.2022
Արցախում հումանիտար ճգնաժամ է. Թագուհի Թովմասյանը դիմել է ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 14-ին հրատապ գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին` նշելով. «Ավելի քան երեք օր է` Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանա...

15.12.2022
Առաջարկվող փոփոխություններով կբարձրացվի պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ նվազեցնելով հարկային վարչարարությունը
Օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիներին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ միաժամանակ նվազեցնելով հարկային վարչարարությունը եւ դրա վրա ծախսվող միջոցները: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ Տնտեսական հարցերի մշտակ...

15.12.2022
Կձեւավորվի Ներքին գործերի նախարարություն. օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ
Կառավարությունն առաջարկում է ձեւավորել Ներքին գործերի նախարարություն: ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժո...

15.12.2022
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է նախագծեր
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներով առաջարկվում է կարգավորել ԲԴԽ անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարներին առնչվող հարցը: Բարձրագույն դատական խորհրդի անդամների վարձատրության հարցում հավասարություն կ...

15.12.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.12.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...