ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 20-ին արված հերթական հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հրատապ խնդրին՝ նշելով.
«Արդեն ավելի քան 9 օր է Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120.000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետեւանքները: Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետեւանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ ու տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է»:
Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ միջազգային հանրության կողմից անպատժելիության հետեւանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետեւանքների: «Բոլոր մատակարարումները, ելումուտն Արցախ պարզապես արգելափակված են: Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումն ագրեսորից Արցախի 120.000 բնակչության փրկության հասնելու հրամայական են»,-նշել է հանձնաժողովի նախագահը:
Այս իրավիճակում Թագուհի Թովմասյանը հատուկ խնդրանքով դիմել է Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովային եւ ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վալերի Ֆադեեւին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը:
«Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվել 120.000 վտանգված կյանքերի հանդեպ: Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է»,-եզրափակել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորներն անդրադարձել են ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Ղազարյանի թեկնածու...
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար քննարկվել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Ռոբերտի Նուրբեկյանի թեկնածությունը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հա...
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի եւ Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: Հարցն ԱԺ դեկտեմբերի 20-ի արտահերթ նստաշրջանում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կար...
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Արման Կուրեխյանի թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է թեկնած...
Դատական ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն են բարձրաձայնել Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուները
Խորհրդարանը դեկտեմբերի 20-ի նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսի...
Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա եվրոպական մեծ տիրույթում ծավալել մշակութային համագործակցություն եւ հանրահռչակել հայկական մշակույթը. Արթուր Մարտիրոսյան
«ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2022 թ. սեպտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարի եւ հոկտեմբերին ԵՄ նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերով եվրահանձնաժողովի հանձ...
Կարգելվի տեսալսողական մեդիամիջոցներին կրել շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումներ
ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ կարգելվի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին տասը տարում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գո...
Նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն
Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձեւավորել հետախուզական համայնք, եւ այդ հետախուզական համայնքում կարեւոր դերակատարություն է ունենալու Արտաքին հետախուզության ծառայությունը: Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ազգային ժողովում առաջին ընթ...
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է հրավիրել
Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին արտահերթ նստաշրջան է հրավիրել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են դեկտեմբերի 18-ին կյանքից անժամանակ հեռացած ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հիշատակը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հա...
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի ԱԺԽՈ-074-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներո...
ԱԺ խորհրդի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջան
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 20-ին գումարել է արտահերթ նիստ: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: Խորհրդի որոշմամբ «Քաղաքացիական պ...