Խորհրդարանը դեկտեմբերի 21-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` Արման Թովմասյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու, Դավիթ Վեքիլյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու, իսկ Արման Կուրեխյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու: