Տպել
12.01.2023
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն կհանվի 2017-2020 թթ. մասնավորեցման ընկերությունների ցանկից. հարցը քննարկվել է Առողջապահության հարցերի հանձնաժողովում
1 / 3

Նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է 2017-2020 թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը` Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 12-ի նիստում ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում գործադիրի առաջարկած փոփոխությունը:

Զեկուցողի խոսքով կենտրոնը գործում է 2020 թ. հունիսից, ներկայումս իրականացնում է պոզիտրոն-էմիսիոնային եւ համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաեւ ռադիոիզոտոպի արտադրություն: Հաշվի առնելով, որ կենտրոնը նման հետազոտություններ իրականացնող միակ կազմակերպությունն է, նաեւ ունի 4 կառավարական վարկեր` հետագա զարգացման նպատակով առաջարկվում է այն հանել մասնավորեցման ցանկից եւ հետագայում միավորել «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ:

Կառավարության ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Պատգամավոր Արսեն Թորոսյանը կենտրոնը մասնավորեցման օբյեկտների ցանկից հանելու որոշումը համարել է ճիշտ, անգամ` ուշացած:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւս կարեւորել է նախաձեռնությունը` ընդգծելով, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը եզակի ծառայություններ մատուցող կազմակերպություն է:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
 


12.01.2023
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվո...

12.01.2023
Նախագծով կհստակեցվի դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը
Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում, որի նպատակն է, դեղեր...

12.01.2023
Քննարկվել է Հայաստանի եւ Կատարի կառավարությունների միջեւ առողջապահության բնագավառում համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը
Համաձայնագրով նախատեսվում է Կատարի Պետության կառավարության հետ առողջապահության բնագավառում փոխշահավետ համագործակցություն, ինչն էլ կխթանի Հայաստանում ոլորտի զարգացումը, ինչպես նաեւ գիտակրթական ներուժի եւ առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացումը: ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ...

12.01.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...