Օրենսդրական փաթեթով հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ է ներկայացվել, կիրառման նպատակահարմարությունից ելնելով` փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն վերաբերող մոտեցումները:
««Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել փոփոխություններ` այն համապատասխանեցնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի դրույթներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունվարի 16-ին գումարված ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ:
Ըստ փոխնախարարի` բացի այդ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաեւ այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ:
Էկոնոմիկայի փոխնախարարի տեղեկացմամբ օրենքի ընդունմամբ կբարելավվի օրենքի կիրարկման արդյունավետությունը, կապահովվի դրանով սահմանված դրույթների միանշանակ կիրառման հնարավորությունը, ինչպես նաեւ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումները:
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսեյ Սանդիկովը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք հարցեր
Խորհրդարանը հունվարի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է կարգավորել էլեկտրաէներգետիկական համակարգի` շուկայական նոր մոդելի անցման հետ կապված հարցերը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման...
Կառավարությունն առաջարկում է պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների ցանկում ներառել նաեւ ռազմական խաղերը
Կառավարությունը «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներով եւ փոփոխությամբ առաջարկում է լուծել երեք կարեւորագույն խնդիր: Առաջինը ռազմական խաղերի կարեւորությունն ընդգծելն է: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի խոսքով դրանք հեղինակավոր մրցումներ են, որին երբեմն մասնակցում է մինչեւ 200 եր...
Օրենսդրական առաջարկ՝ միտված հակադոպինգային քաղաքականության մշակմանը, «դոպինգ» հասկացության սահմանմանը
Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում: Նախագիծը միտված է հակադոպինգային քաղաքականության մշակմանը, «դոպինգ» հասկացության սահմանմանը: Ներպետական օրենսդրությունը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչնե...
Կսահմանվեն պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները
Ամբողջությամբ կկանոնակարգվի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բնագավառի իրավական դաշտը: Այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ օրենսդրական փաթեթը միաժամանակ կնպաստի պա...
Նոր կարգավորումներ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
Օրենսդրական առաջարկվող կարգավորմամբ Շուկայի վերահսկողության ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինները կկարողանան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու ու վարչական տույժեր նշանակելու լիազորություններն իրականացնելիս պատասխանատվության միջոցներ կիրառել ոչ միայն տեխնիկական կանոնակա...
Գործադիրը փոփոխություն է առաջարկում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում
Ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ միջուկային բժշկության զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանելով մասնավորեցման առ...
Անօրինական ներկրված դեղերի տուգանքի չափերը կբարձրանան
««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը միտված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Այս մասին ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյ...
Գործող «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն առաջարկվում է վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»
Առաջարկվում է գործող «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»: Այդպիսով օրենքը կարդիականացվի եւ կհամապատասխանեցվի գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին, օրենքից կհանվեն ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները: Արդյունքում` «Գաղտնի դրոշմագի...
Տնտեսվարողները սահմանին չեն վճարի արտադրության մեջ օգտագործվող, ներմուծվող հումքի ԱԱՀ-ն
Առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնել այն հումքից ու նյութերից, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկմ...
Նախատեսվում է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին
««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու ան...
Առաջարկվում է լիազորող նորմ սահմանել
««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 16-ին: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հայտնել է, ...
Կառավարության որոշմամբ կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները
Գործադիրն առաջարկում է Կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները: Կառավարության որոշման համար առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակում վերոնշյալ առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա: ««Ձերբակալված ե...
Խորհրդարանը սկսել է հինգերորդ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հունվարի 16-ին ազդարարվել է ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 16-ին գումարված հերթական նիստերի օրակարգերը: Մինչ օրակարգային հարցերի քննարկման...