Տպել
17.01.2023
Խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
1 / 3

Ազգային ժողովը հունվարի 17-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Գառնիկի Բարսեղյանի թեկնածությունը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ հանձնաժողովն ԱԺ խմբակցություններից ստացել է մեկ թեկնածության առաջարկ, քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Գագիկ Բարսեղյանի թեկնածությանը: Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը, աշխատանքային ուղին ու մարդկային որակները:

Գագիկ Բարսեղյանը տնտեսագետ-հաշվապահական հաշվառման եւ ֆինանսների գծով մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու: Մասնագիտական կարողությունների եւ որակների զարգացման նպատակով արտերկրում մասնակցել է տասնյակ դասընթացների, զբաղվել նաեւ դասախոսական աշխատանքով: 2002 թվականից աշխատել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ, այնուհետեւ` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: 2016 թվականի հունվարից Գագիկ Բարսեղյանն ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է, ով ի պաշտոնե ղեկավարում է այդ կառույցը:

«Ցանկանում եմ վստահեցնել, որ, հիմնվելով իմ գիտելիքների, փորձի եւ հմտությունների վրա, պատրաստ եմ առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն»,- իր ելույթում նշել է Գագիկ Բարսեղյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին` իր թեկնածությունն առաջադրելու համար, անդրադարձել անկախ եւ պրոֆեսիոնալ բարձրագույն աուդիտորական մարմինների դերակատարությանն ու նրանց գործունեության ուղղություններին: Թեկնածուն ներկայացրել է իր տեսլականը, թե ինչպիսի աշխատանքներ է պետք իրականացնել` վերոնշյալ բարդ ոլորտը զարգացնելու համար:

Հաջորդիվ խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
 


17.01.2023
Հայ եւ մեքսիկացի պատգամավորները կարեւորել են մշակույթի, կրթության եւ տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացումը
Հայաստան ենք եկել զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս տարի կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը: Այս մասին բարձրաձայնել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարե...

17.01.2023
Հայկ Կոնջորյանը նամակներով կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաեւ հանձնախմբի փոխնախագահ Ադա...

17.01.2023
Մրցութային խորհրդի նիստի որոշումները
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորված մրցութային խորհրդի երկրորդ նիստի  որոշումները՝ ՄԽ -Ո-02, ՄԽ -Ո-03, ՄԽ -Ո-04, ՄԽ-Ո-05: ...

17.01.2023
ՀՀ ԱԺ նախագահը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է միջազգային գործընկերներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի...

17.01.2023
Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում. Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում եւ այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում. ասել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն: Վեր...

17.01.2023
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունվարի 17-ին գումարել է արտահերթ նիստ: ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ, որով Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավարի պաշտոնում լիազ...

17.01.2023
Գագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել էր Գագիկ Գառնիկի Բարսեղյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնե...