Բազմիցս նշել եմ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման անհրաժեշտությունը եւ անընդհատության նշանակությունը եւ որպես ԱԺ աշխատակազմի ղեկավար՝ մշտապես ողջունել եմ մեր միջազգային գործընկերների առաջարկությունները՝ աջակցելու կարողությունների հզորացման գործընթացին: Լիահույս եմ ու վստահ, որ 2022 թվականին մեր արձանագրած հաջողությունները զարկ կտան 2023 թվականին նոր եւ ավելի հետաքրքիր ծրագրերի իրականացմանն ԱԺ աշխատակազմի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի միջեւ. ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:
Հունվարի 18-ին խորհրդարանում տեղի է ունեցել Ազգային ժողովի աշխատակազմի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) միջեւ 2022 թվականի ընթացքում իրականացված համատեղ կրթական ծրագրերի ավարտին նվիրված միջոցառում, որի ընթացքում ծրագրի շահառու ԱԺ աշխատակազմի անդամներին հանձնվել են հավաստագրեր:
Կարեւորելով նման կրթական ծրագրերի կազմակերպումը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցների գիտելիքների զարգացմանը: Վահան Նարիբեկյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը փաստել է, որ նախորդ տարի մեկնարկած կրթական ծրագիրը Միջազգային հանրապետական ինստիտուտն իրականացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: Ջեյմս Դե Ուիթը շնորհակալություն է հայտնել ԱԺ գործընկերներին՝ տարատեսակ դասընթացների կազմակերպչական աշխատանքներում աջակցելու համար:
Նրա դիտարկմամբ իրականացված դասընթացները կարեւոր նշանակություն կարող են ունենալ ծրագրի մասնակիցների հետագա աշխատանքներում, քանի որ տրվել են հիմնարար գիտելիքներ ու հմտություններ թե՛ գրավոր, թե՛ բանավոր հաղորդակցվելու, տվյալների վիզուալիզացման, ինչպես նաեւ օրենսդրական նախագծերի վրա աշխատելու համար:
Նշվել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը շարունակելու է համագործակցությունն Ազգային ժողովի աշխատակազմի հետ՝ ելնելով կարիքների գնահատումից: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել թիրախային վերապատրաստումներ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին են ներկայացվել տարածաշրջանային վերջին իրադարձությունները
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներն ու ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները հանդիպել են Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլո...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունվարի 19-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00: ...
Ի՞նչ փուլում է երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու պայմանավորվածությունը. Ծովինար Վարդանյանի հարցն ԱԳ նախարարին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Ծովինար Վարդանյանի հարցին՝ Արարատ Միրզոյանն էական առաջընթաց է համարել Թուրքիայի կողմից ՀՀ-ի միջեւ ուղիղ բեռնափոխադրումների արգելքի վերացումը: ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հատուկ բանագնացների միջեւ ձեռք բերված մյուս պայմանավորվածութ...
Կարծում եմ, որ այս միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ հստակ արդյունքների է հանգեցնելու. Արարատ Միրզոյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի քննարկումներով: Արարատ Միրզոյանը հայտնել է, որ հատուկ նիստը տեղի է ունեցել Հայաստանի նախաձեռնությամբ, որտեղ ինքը ելույթ է ունեցել: Նախարարի խոսքով ...
Լաչինի միջանցքի շրջափակումը եւ Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվել է Ադրբեջանի նախագահի կողմից վերջին հարցազրույցում ՀՀ-ի նկատմամբ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրով եւ փորձել վարչապետից պարզել, թե արդյո՞ք մեր միջազգային գործընկերները եւ կազմակերպություններն ունեն հավանակ...
Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով Հայաստանը չի մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը. Արարատ Միրզոյան
Դեկտեմբերի սկզբին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր առաջարկները, ի՞նչ արձագանք ունենք: Այս մասին է հետաքրքրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Հայաստանը չի մասնակցել Մոսկվայում նախատ...
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ շատ ջերմ հարաբերություններ են հաստատված. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվել է, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատում Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները` նկատի ունենալով օրեր առաջ տեղի ունեցած նիստը: «Ինչպիսի՞ն է Հայաստ...
Խաղաղության օրակարգը փաստաթուղթ չէ, այլ` մտածողություն. Նիկոլ Փաշինյան
Հունվարի 18-ին կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, նշել է. «Խաղաղության օրակարգը, իրականում, փաստաթուղթ չէ, այլ մտածողություն է եւ հարցերի որոշակի դիտանկյուն»: Մանրա...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են հայտնել համագործակցությունն ակտիվացնելու եւ խորացնելո...