National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.1.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
23.01.2023
Համաձայնագրով շահավետ միջավայր եւ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման պայմաններ կստեղծվեն ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Սինգապուրի միջեւ
1 / 6

Օրենքի նախագծի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հունվարի 23-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Համաձայնագրով ներառված են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են ապրանքների առեւտուրը, առեւտրի պաշտպանական միջոցները, ապրանքների ծագումը որոշելու կանոնները, առեւտրի տեխնիկական խոչընդոտները, մաքսային համագործակցությունը եւ այլն:

Ըստ Էկոնոմիկայի նախարարի` ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է 12.229 ապրանք, որից 4858-ի մասով նախատեսվում է 0 տոկոս մաքսատուրքի կիրառում համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:

Վերոնշյալ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:

Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի դրույթներից, մասնավորապես, ԵԱՏՄ-ի շրջանակում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները` միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


23.01.2023
ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել
Ազգային ժողովի խորհրդի` հունվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ին նիստի իրավազորության համար բավարար թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ կետի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ,...

23.01.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am