Նիդերլանդական Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը /NIMD/ նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները` հանուն ներառական ժողովրդավարության» խորագրով ծրագիր, որի նպատակն է քաղաքական գործիչների եւ կուսակցությունների կարողությունների զարգացումը եւ նրանց կողմից Հայաստանի քաղաքական եւ ժողովրդավարական գործընթացներում բովանդակային ներգրավվածության ապահովումը:
Ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի եւ ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ հունվարի 24-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Վուտեր Դոլը նշել է, որ այցի նպատակը Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նախաձեռնության շրջանակում է: Այցին աջակցել են երկու երկրների դեսպանությունները:
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է խմբակցության կազմը` նշելով, որ այն այսօր խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, որը գործունեություն է ծավալում ոչ միայն խորհրդարանում, այլեւ նրանից դուրս: Այս համատեքստում նա նշել է, որ խմբակցության կազմում ընդգրկված ՀՅԴ կուսակցությունը կարողացել է արտախորհրդարանական տարբեր հոսանքների հարող քաղաքական ուժերի 1/3-ին համախմբել մեկ սեղանի շուրջ` օրակարգում ունենալով Հայաստանին սպառնացող վտանգների չեզոքացումը եւ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը հակազդելը: Պատգամավորի խոսքով 1890 թվականից գործող ՀՅԴ կուսակցությունն իր տարբեր հաստատությունների եւ կառույցների միջոցով գործում է աշխարհի տարբեր երկրներում եւ պատրաստ է, համաձայնագրեր կնքելով, համագործակցել նաեւ Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի հետ:
Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանն անդրադարձել են իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, իշխանությունների գործելաոճին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում որոշակի փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը, ինչը կարող է հավասարակշռել իշխանություն-ընդդիմություն բարդ հարաբերությունները:
Ստրասբուրգում Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում: Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության սարսափելի դեպքերին՝ նշելով, որ այդ վայրագությունները թիրախավո...
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Հանդիպմանը ներկա է եղել Արտաքին հարաբերությունների մշտական...
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հունվարի 24-ին հանդիպել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի ու ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ: Վուտեր Դոլը, ներկայացնելով Հայաստան այցելության...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության տնօրենին
Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորու...
ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել Մարդու իրավունքների ...
Հայ-կատարական համագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի. Ալեն Սիմոնյանն աշխատանքային եռօրյա այցով Կատարում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ալ-Ղանիմին հրավերի եւ ջերմ ...
Անթույլատրելի է կրթության իրավունքի նման ոտնահարումն Արցախում. Նարեկ Բաբայան
Հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է: Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականին ընդունված բանաձեւի համաձայն: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, ընդգծելով կրթության իրավունքի կարեւորությունը...
44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. Տիգրան Աբրահամյան
Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով եւ Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի ...