Տպել
25.01.2023
Խորհրդարանում հյուրընկալվել են «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները
1 / 5

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հունվարի 25-ին հանդիպել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը եւ Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը: 
  
Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է. «Մեծապես կարեւորում ենք Հայաստանում խնամատարության ինստիտուտի զարգացումը, քանի որ երեխաների դաստիարակությունն ու խնամքն ընտանեկան միջավայրում այլընտրանք չունի, եւ պետք է շարունակական ջանքերն ուղղել` կանխարգելելու երեխաների մուտքը հաստատություններ»: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է մեր երկրում այդ ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: 
  
«Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները մանրամասնել են Չինաստանի խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի կազմակերպման հաջողված փորձը: 
  
«Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերի խոսքով երեխաներն իրենց շատ ավելի լավ են զգում, երբ մեծանում են ընտանիքում, թեկուզ` խնամատար, քանի որ անփոխարինելի է երեխայի` ծնողների հետ ֆիզիկական շփումը: 
  
Հյուրերը նշել են, որ խնամատարության ինստիտուտի զարգացման իրենց հաջողված փորձի վերաբերյալ Երեւանում կցուցադրվի «Շանհայի երեխաները» ֆիլմը, որի ստեղծման պատմության հիմքում առանց ծնողական խնամքի մնացած շուրջ մեկ միլիոն չինացի երեխաների` խնամատար ընտանիքներում ապրելու պատմությունն է:
 


25.01.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին
Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատվիրակության անդամ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Կատարի հետ հարաբերություն...

25.01.2023
Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը
ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվել է առաջիկայում կայանալիք ԵԽ չորրո...

25.01.2023
Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գեւորգյան
Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի ելույթը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով: «Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբո...