Տպել
27.01.2023
Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ մոնիտորինգային առաքելության աշխատանքը եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը
1 / 4

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին եւ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարին:

Շնորհակալություն հայտնելով մեր տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԵՄ ջանքերի համար՝ Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ մոնիտորինգային առաքելության աշխատանքը եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրադրությունը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա դրա հնարավոր հետեւանքները:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, տարբեր համատեքստերում Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին եւ մի շարք այլ հարցերի: