Տպել
28.01.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
1 / 1

Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ:

Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ եւ ապրել ծանր ու օրհասական ժամանակներ: Այս ամբողջ ընթացքում բանակի կողքին են եղել մեր հայրենակիցները: Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից, որտեղ շունչները պահած չեն աղոթում մեր տղաների համար:

Մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են, եւ առավել քան երբեւէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք: Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության եւ բարեփոխված զինված ուժերի: Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում:

Շնորհակալություն մեր երկրի պաշտպանության համար օրուգիշեր սահմանին կանգնած տղաներին, շնորհակալություն նրանց սպասող ընտանիքներին:

Հավերժ խոնարհում բանակի կայացման ակունքներում ընկածների հիշատակին, հավերժ փառք պատերազմներում անմահացած քաջերին:


28.01.2023
Հայոց բանակը 31 տարեկան է
90-ականներին՝ պատերազմին զուգահեռ քաղաքական բարդ անցումային փուլում, ստեղծվեց բանակը, եւ քանի որ Սովետական միության փլուզումը պաշտոնապես դեռ ամրագրված չէր, այդ ազգանվեր գործը ստանձնեց իշխանության առաջնային մանդատ կրող մարմինը՝ Գերագույն խորհուրդը: Նորանկախ Հայաստանի տոնացույցում հունվարի 28-ը նշվեց ...

28.01.2023
Հարգանքի տուրք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք...