Տպել
28.01.2023
Հարգանքի տուրք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
1 / 19

Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին:

Նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմներում ընկած հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
 


28.01.2023
Հայոց բանակը 31 տարեկան է
90-ականներին՝ պատերազմին զուգահեռ քաղաքական բարդ անցումային փուլում, ստեղծվեց բանակը, եւ քանի որ Սովետական միության փլուզումը պաշտոնապես դեռ ամրագրված չէր, այդ ազգանվեր գործը ստանձնեց իշխանության առաջնային մանդատ կրող մարմինը՝ Գերագույն խորհուրդը: Նորանկախ Հայաստանի տոնացույցում հունվարի 28-ը նշվեց ...

28.01.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ: Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ եւ ապրել ծանր ու օրհասական ժամանակներ: Այս ամբողջ ընթացքում բանակի կողքին...