National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.1.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
30.01.2023
Աշխատանքային քննարկում բանկային համակարգի ներկայացուցիչների հետ
1 / 13

Անցյալ տարի առաջին ընթերցմամբ ընդունվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է լուծել ֆինանսաբանկային ոլորտի մի շարք հարցեր` կատարելով բարելավումներ, լրացնելով առկա բացերը: Սակայն բանկերում գրավադրված անշարժ գույքերին վերաբերող դրույթում կադաստրային արժեքների փոփոխության հետեւանքով ի հայտ են եկել խնդիրներ` բանկերի համար առաջացնելով լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այս մասին ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Հունվարի 30-ին Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի վերաբերյալ երկրորդ ընթերցումից առաջ քննարկում էր կազմակերպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ գործադիրից եւ Հայաստանում գործող բանկերից:

Վերջին շրջանում անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած նկատելի փոփոխությունների եւ գնային աճի համատեքստում հարցի քննարկումը կարեւորել են ե'ւ Բաբկեն Թունյանը, ե'ւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Ներկայացնելով օրենսդրական փաթեթով նախատեսվող փոփոխություններն ու լրացումները` Արման Պողոսյանը նշել է, որ առաջարկվում է անշարժ գույքի օտարման գործարքների ԱԱՀ եւ շահութահարկով հարկման բազաների նվազագույն կանոնների որոշմամբ` ընդհանուր մոտեցումից երկու դեպքերում բացառություն սահմանել բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար:

Բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են դաշտում ստեղծված իրավիճակը` նշելով, որ անշարժ գույքի շուկայական արժեքն էականորեն տարբերվում է կադաստրային արժեքից: Ըստ նրանց` օրենքի նախագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվեն առկա անհարթությունները:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել օտարման գործարքներին, առկա ռիսկերին եւ դրանց կառավարմանը:

Ամփոփելով` Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկում ծավալելու համար` նշելով, որ նպատակը հավասարակշռված լուծում գտնելն է:

Բանկային ոլորտում առաջացած մի շարք այլ խնդիրների քննարկման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել եւս մեկ աշխատանքային քննարկում:


30.01.2023
Նախաձեռնությամբ սպառողական փոխառությունները, վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով
«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բ...

30.01.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am