National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.1.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
31.01.2023
Արտադպրոցական հաստատությունների մանկավարժներն ատեստավորման արդյունքում կստանան հավելավճարներ` 60.000-ից մինչեւ 100.000 դրամ. օրինագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
1 / 11

Արտադպրոցական կրթության ոլորտում կներդրվի մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխադարձ մեխանիզմ, այնպիսին, ինչպիսին առկա է հանրակրթության ոլորտում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով Կառավարության հեղինակած  ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում:

Նախարարի խոսքով փոփոխությունը բխում է կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագրի դրույթներից, որն արդեն իսկ գործող օրենք է: Օրենքի նախագծով կարգավորվում են նաեւ որոշ հրատապ հարցեր, որոնք թույլ կտան ոլորտում ներդնել կամավոր ատեստավորման մեխանիզմը: Մասնավորապես, հնարավորություն է տրվում հաստատելու ատեստավորման կարգը, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ դրանց նկարագիրը, ինչպես նաեւ ծրագրերի ֆինանսավորման սկզբունքներն ու մեթոդաբանությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերոնշյալ նախագծով կանոնակարգվելու է նաեւ ուսումնական պլանների հաստատման գործընթացը, որն ամբողջական հնարավորություն է ստեղծելու, որպեսզի ոլորտում իրականացվի բարեփոխումների գործընթացը: Արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կկարողանան մասնակցել ատեստավորման, որի արդյունքում կունենան վարձատրության բարձրացում: Ըստ նրա` հավելավճարները կլինեն ֆիքսված գումարի չափով` 60 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարակից զեկուցմամբ նշել է, որ սա, ըստ էության, փորձնական ծրագիր է, որի ներդրմամբ հնարավորություն կտրվի արտադպրոցական հաստատության 2200 մանկավարժի ստանալ հավելավճար` 5 տարի ժամկետով:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցը քննարկել 24-ժամյա ընթացակարգով, ինչն ընդունվել է հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների ցանկում, քանի որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին եւ համարժեք են ուսանողական խաղերին: Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ լիազորող նորմ, ինչպես նաեւ ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

Օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:


31.01.2023
Քննարկվել են աշխատակազմերի փոխգործակցության հարցերը
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Սենատի գլխավոր քարտուղար Էրիկ Տավերնիեի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Սենատում կայացած հանդիպմանը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկ...

31.01.2023
Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամներն առցանց հանդիպել են Սլովենիայի խորհրդարանի Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ
ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Արման Եղոյանը, Ծովինար Վարդանյանը, Գեղամ Մանուկյանն ու Մարիամ Պողոսյանը հունվարի 31-ին առցանց հանդիպել են Սլովենիայի խորհրդարանի Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դեն Պրեմիկի ու  անդամների հետ: Ողջունելով գործընկեր...

31.01.2023
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am