Տպել
01.02.2023
Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով
1 / 4

Առաջարկվում են ինչպես խմբագրական, այնպես էլ որոշակի հստակեցումներ: Երկու տարի առաջ ընդունված օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել բացթողումներ եւ խնդիրներ, որոնք հստակեցման կարիք ունեն. ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախաձեռնության նպատակն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն ու ավելորդ փաստաթղթեր պահանջելուց խուսափելն է: Գործող օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որեւէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ: Հայտերի եւ կից փաստաթղթերի վերաբերյալ անհրաժեշտ են մասնագիտական կարծիքներ, ուստի առաջարկվում է օրենքով ամրագրել պետական մարմիններից հայտերի եւ կից փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ ստանալու հնարավորությունը, նշված է նախագծում: Նախաձեռնությամբ առաջարկվում է հանել քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը: Լիցենզավորված անձին հնարավորություն է տրվում վերանայել քվոտաները:

Որոշակի քննարկում ծավալելուց հետո պատգամավորները, հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու տնտեսվարողների կարծիքներին ծանոթանալու, ինչպես նաեւ նախաձեռնության լրամշակման անհրաժեշտությունը, առաջարկել են հետաձգել հարցի քննարկումը, ինչը զեկուցողն ընդունել է: Նախաձեռնության քննարկման հետաձգումը կարեւորել է նաեւ նիստին ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Պատգամավորներից շատերի համար անհասկանալի էր նաեւ այն, թե ինչու է նախաձեռնությունը ներկայացնում Առողջապահության նախարարությունը, քանի որ այն վերաբերում է տնտեսական ոլորտին: Փոխնախարար Լենա Նանուշյանը պարզաբանել է, որ նախաձեռնությունը միասնական է, սակայն ներկայացնում է Առողջապահության նախարարությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ առաջիկա օրերին համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվի քննարկում:
 


01.02.2023
Ներկայացվել են իրավական բնույթի մի շարք դիտարկումներ եւ փոփոխություններ. նախագիծը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով
Կառավարությունը կարեւորում է որակի ենթակառուցվածքի համակարգի ամբողջական ներդրումն ու կիրարկումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում` ներկայացնելով ««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելո...

01.02.2023
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նա...

01.02.2023
Նախաձեռնությամբ առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շենքերը շահագործելը կհանգեցնի տուգանքի. հարցը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Վարչական տուգանքի կիրառում կնախատեսվի շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելը: Օրինագծով նախատեսվում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչեւ 700-ապատիկի չափով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային ...

01.02.2023
Նախագիծը մշակվել է Կառավարությանը համապատասխան ծրագրեր ընդունելու եւ իրականացնելու լիազորող նորմ սահմանելու նպատակով. Վահան Քերոբյան
««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է Կառավարությանը համապատասխան ծրագրեր ընդունելու եւ իրականացնելու լիազորող նորմ սահմանելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետր...

01.02.2023
Սահմանային գետի ողողատներից ավազ արդյունահանելու կարգավորումները կվերանայվեն
Նախագծերը մշակվել են` հաշվի առնելով Արաքս գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում, գետերի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, դրանց արագ կարգ...

01.02.2023
Կբարելավվեն ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու պայմանները
Այս նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մակարդակով  սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն  կապված են հենց ձերբակալված անձանց  իրավունքների երաշխավորմանը եւ նաեւ պետության պոզիտիվ պարտավորությունների կատար...

01.02.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

01.02.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...