Տպել
01.02.2023
Նախաձեռնությամբ առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շենքերը շահագործելը կհանգեցնի տուգանքի. հարցը քննարկվել է առաջին ընթերցմամբ
1 / 3

Վարչական տուգանքի կիրառում կնախատեսվի շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելը: Օրինագծով նախատեսվում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչեւ 700-ապատիկի չափով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը փետրվարի 1-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում` ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով արարքը շարունակելու դեպքում տուգանքը կլինի սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից մինչեւ 1500-ապատիկի չափով:

Վաչե Տերտերյանը նշել է, որ օրենքի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես բնակելի բազմաբնակարան շենքերը շատ դեպքերում առանց շահագործման թույլտվության շահագործվում են, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ, մասնավորապես, ենթակառուցվածքների առումով (գազ, էլեկտրաէներգիա, որոնք միացվում են, առանց համապատասխան փորձաքննություն անցնելու):

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք օրինագիծը վերաբերում է նաեւ անհատական տներին: Վաչե Տերտերյանի խոսքով բարձրաձայնված հարցը կարգավորվում է Կառավարության որոշումներով, իսկ վերոնշյալ նախագծով առավելապես կարգավորվում է բազմաբնակարան շենքերի, շինությունների խնդիրը: Ըստ նրա` շահագործման թույլտվությունները տարբերակված են, անհատական տների դեպքում դրանք այլ են:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...