National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.2.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
02.02.2023
Հավասարակշռված լուծում գտնելու նպատակով օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է
1 / 9

Քննարկման առարկան որոշակի դեպքերում անշարժ գույքի օտարման գործարքների հարկման ավելացված արժեքի հարկով եւ շահութահարկով բազաների նվազագույն կանոնների որոշման կիրառությունն է, ավելի հստակ` կիրառության բացառությունների սահմանումը: Մասնավորապես, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը եւ վարկային կազմակերպությունները, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց անցած գրավի առարկաներ, դրանք օտարեն եւ ԱԱՀ-ի ու շահութահարկի գծով հարկային պարտավորությունները կատարեն օտարման փաստացի գնից ելնելով եւ ոչ թե շուկայական արժեքի մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսից ելնելով, որն ընդունված կանոնն է: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 2-ի արտահերթ նիստում:

Ըստ Արման Պողոսյանի` բանկերը եւ վարկային կազմակերպությունները դիմել են Կառավարությանն այն խնդրանքով, որ չեն ունեցել կանխատեսելի հարկային միջավայր, եւ 2019 թվականին գույքի գնահատման մեթոդաբանությունը սահմանող օրենքի ընդունումից հետո, երբ հաստատվել են շուկայական արժեքի մոտարկված արժեքներ, արձանագրվել է, որ դրանք երբեմն ավելի բարձր են համապատասխան գույքային միավորների օտարման կամ շուկայական գներից: «Այս հանգամանքը գույքային միավորների գնահատումն անհատականացված ձեւով չկատարելու հետեւանք է, ինչը պահանջում է ժամանակի, ֆինանսական եւ մարդկային մեծ ռեսուրսներ: Այս խնդրի լուծումն էլ է Կառավարության ուշադրության կենտրոնում: Անցած երկու տարիներին ընդունվել են օրենքներ, որոնցով ակնկալվում է կայացնել անշարժ գույքի գնահատման ինստիտուտը»,- մանրամասնել է Ֆինանսների նախարարի տեղակալը:

Փաստելով, որ անհավասար կանոններ են գործում ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար` Կառավարության առաջարկվող կարգավորումներով կվերացվի նաեւ այդ անհավասարությունը: Հաջորդ` տեխնիկական բնույթի փոփոխությամբ առաջարկվել է հստակեցում կատարել օրենքում, որով հայտարարագրերի ներկայացման եւ դրանց հիման վրա եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները կնույնացվեն` հարկային վարչարարությունը բարձրացնելու նկատառումով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե ֆիզիկական անձանց դեպքում ինչպիսի կարգավորումներ են նախատեսվում: Արման Պողոսյանի խոսքով ֆիզիկական անձանց դեպքում առկա է ազատական ու համապարփակ կարգավորում. ֆիզիկական անձանց արժեթղթերից ստացվող եկամուտներն առհասարակ ազատված են եկամտային հարկից:

Բաբկեն Թունյանի դիտարկմամբ վերջին մեկ տարում անշարժ գույքի շուկայում տեղի են ունեցել նկատելի փոփոխություններ եւ գնային աճ:

Պատգամավորները մտահոգություն են հայտնել բանկերում գրավադրված անշարժ գույքերի կադաստրային արժեքների վերաբերյալ:

Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ բանկային հատվածին նման արտոնություն տալը տեղին չէ: Ըստ նրա` նպատակահարմար է, որ խորհրդարանը եւ Կառավարությունը պատասխանատվություն վերցնեն հնարավոր կարճ ժամանակահատվածում կադաստրային արժեքների հետ կապված որոշակի ճշգրտումներ կատարելու եւ կյանքի կոչելու գնահատման համակարգը:

Բաբկեն Թունյանի խոսքով կադաստրային մոտարկված արժեքների հարկմանը վերաբերող հարցերի լուծումն անհրաժեշտ է արագացնել: «Ճիշտը հավասարակշռված լուծում գտնելն է»,- ասել է նա:

Հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել է օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկամսյա ժամկետով` հարցերի ժամանակավոր կամ մասնակի լուծման ճիշտ տարբերակներ գտնելու նպատակով:

Գործադիրի ներկայացուցիչը, կարեւորելով փաստարկված որոշման կայացումը, ընդունել է Բաբկեն Թունյանի առաջարկը:
 


02.02.2023
Ռուստամ Բաքոյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մուզեր Խալիլ Ալ-Ջուբուրիին: Հանդիպման օրակարգում եղել են հայ-իրաքյան հարաբերությունների, դրանց զարգացման ու ամրապնդման համար ակտիվ աշխա...

02.02.2023
Ակնկալվում է բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լրացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա բացերը եւ ոչ ամբողջական կարգավորումները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխությ...

02.02.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

02.02.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

02.02.2023
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին` ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am