ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ՀՀ ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 68-ը: Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ՝ 68, դեմ՝ 0:
Գլխավոր դատախազի երկրորդ միջնորդության վերաբերյալ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր չեն ունեցել պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն, հետեւաբար չեն մասնակցել քվեարկությանը:
Երրորդ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր: Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր:
Գաղտնի քվեարկությունները տեղի են ունեցել փետրվարի 8-ին:
ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների մանրամասները՝ կից հղումներում:
Արդյո՞ք ուսումնասիրվել է Թրանսփարենսի հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած կոռուպցիայի համաթիվը. Սիսակ Գաբրիելյանի հարցը վարչապետին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Սիսակ Գաբրիելյանի` արդյո՞ք ուսումնասիրվել է Թրանսփարենսի հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած կոռուպցիայի համաթիվը հարցին, նշել է. «Շատ մտահոգված եմ այդ տվյալով, եւ իմ վերաբերմունքն ամենեւին այնպես չէ, թե այդտե...
Հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը` ի՞նչ ծրագրեր են իրականացվում հին շենքերի նորացման ուղղությամբ. Խաչատուր Սուքիասյան
Փետրվարի 8-ին կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին, նշել է. «Մեր գլխավոր խնդիրը նրանում է, որ նախկինում կառուցված շենք-շինութ...
Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը նախընտրել է ընդունել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ. Հռիփսիմե Գրիգորյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հետաքրքրվել է, թե ինչու է ՀՀ կառավարությունը նախընտրել ընդունել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ: «ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը հնարավոր է դ...
ԵԱՏՄ մարմիններն աշխատում են արգելքները վերացնելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ խոչընդոտներ կան, ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի ԵԱՏՄ երկրների միջեւ համագործակցությունը հետագայում ավելի խորանա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ...
Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրմամբ
ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մանրամասներով, թե կոնկրետ առաջիկա չորս տարիների ընթացքում ի՞նչ սկզբունքով եւ ժամանակացույցով է գործելու համակարգը: Առողջապահության նախարար Ա...
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը
Խորհրդարանը փետրվարի 8-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկ...
Խորհրդարանը քննարկել է պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը
«2023 թ. հունվարի 20-ին քրեական վարույթով հսկող դատախազը, ղեկավարվելով ՔԴ օրենսգրքի 38-րդ հոդվածով, առաջարկել է Գլխավոր դատախազին քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մի...
Խորհրդարանը քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը
Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թ. ապրիլի 14-ից մինչեւ 2016 թ. սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրե...
Ազգային ժողովը շարունակել է փակ նիստում քննարկել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
Ազգային ժողովը փետրվարի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են փակ նիստում քննարկել Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Առաջին միջնորդագրի քննարկումը` կից հղմամբ: ...