Տպել
08.02.2023
ԵԱՏՄ մարմիններն աշխատում են արգելքները վերացնելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
1 / 2

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ խոչընդոտներ կան, ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի ԵԱՏՄ երկրների միջեւ համագործակցությունը հետագայում ավելի խորանա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրություններում կան դրույթներ, որոնք հակասում են ԵԱՏՄ իրավապայմանագրային բազային, տառին կամ ոգուն:

Վարչապետը հայտնել է, որ ԵԱՏՄ մարմիններն աշխատում են այդ արգելքները վերացնելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: