Տպել
16.02.2023
Խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ սկզբունքն ու ռազմավարությունն են. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի նորանշանակ դեսպանին
1 / 4

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լատվիան մեր երկրի համար Եվրոպայում կարեւոր գործընկեր է:

Հանդիպմանն առանձնացվել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը՝ կարեւորելով Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարանների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի դերը՝ հույս հայտնելով, որ Լատվիայի խորհրդարանը շուտով կնշանակի ՀՀ խորհրդարանի հետ համագործակցության խթանման խմբի նոր ղեկավար:

Խոսելով Հայաստանի ու Արցախի մարտահրավերներից՝ անդրադարձ է եղել ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ-ի 120.000 հայերի իրավունքներին:

«Տարածաշրջանում անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության սկզբունքն ու ռազմավարությունն են:

ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ բոլոր միջազգային գործընկերներին պարբերաբար կոչ է արվում հստակորեն անդրադառնալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին՝ ի նպաստ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության: 


16.02.2023
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը փետրվարի 16-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Բաբկեն Թունյանը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ...