Սահմանադրական փոփոխություններից հետո եւ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հաստատումից, ինչպես նաեւ քաղաքաշինության բնագավառի ռազմավարության հաստատումից հետո ունենք որոշակի ենթաօրենսդրական ակտերի ընդունման, որոշակի որոշումների իրագործման անհրաժեշտություն, որոնք նախկինում նախատեսված չեն եղել օրենքով: Քանի որ օրենքը շատ վաղուց է ընդունված եղել, դրա հետ կապված` անհրաժեշտություն է առաջացել նոր լիազորող նորմեր սահմանել կամ եղածները հստակեցնել, որպեսզի կարողանանք ավելի լավ իրագործել մեր միջոցառումները եւ նպատակները. ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը, ըստ որի` նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության օրինականության եւ իրավական որոշակիության տեսանկյունից:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը եւ վերացնել մատնանշված խնդիրները: Պատգամավորին պատասխանելով` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն ասել է, որ նշված խնդիրները կվերացվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Նիստը կայացել է փետրվարի 22-ին:
Նախաձեռնությամբ հստակեցվում են աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները եւ նպատակները
Նախագծերի ընդունմամբ ակնկալում ենք, որ աղբահանության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի ինստիտուցիոնալ հենք` նպատակաուղղված թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառման, այդ թվում` առաջացող թափոնների ծավալի նվազեցման, հանրապետության ամբողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափո...
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագրի խորհրդի նիստին: Ողջույնի խոսքում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործման հարցում միջազգային գործընկերների հետ աշխատանքը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն...
Նախատեսվում է դրամական աջակցություն վճարել այն զինծառայողներին, որոնք ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն
Ներկայացվող նախագծով առաջարկվում է հիմնադրամի խորհրդին լիազորել՝ իր սահմանած պայմաններով եւ կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին անցումային շրջանի համար մինչեւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի ամբողջական կիրարկումը. ասել է ՀՀ աշխատան...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Կներդրվեն անձնական հաշվի քարտերի վարման նոր մեխանիզմներ
Օրենքի նախագծի մշակման նպատակը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցման, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ առաջարկող նախագծին
Նախագիծը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում ստանալ օդանավ շահագործողի վկայական: Այդ կազմակերպությունների կառավարման վրա լիազորություն ունեցող անձանց վատ հեղինակություն ունենալու դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կարող է մերժվել: Նախ...
Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի եւ Սիրիայի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք իրավական կարգավորմանը
Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջեւ օդային հաղորդակցություններ հաստատելը եւ նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը`...
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Կորեայի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Չան Հոջինին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ է զբաղե...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Գրքի տոնին նվիրված մրցույթի հաղթողներին
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է իր նախաձեռնած՝ Գրքի տոնին նվիրված մրցույթի հաղթողներին ու գրքեր նվիրել: «Մայրենի լեզվի անաղարտության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելություն: Հույս ունեմ, որ գիրքը ոչ ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...