Ներկայացվող նախագծով առաջարկվում է հիմնադրամի խորհրդին լիազորել՝ իր սահմանած պայմաններով եւ կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին անցումային շրջանի համար մինչեւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի ամբողջական կիրարկումը. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը փետրվարի 22-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով նախատեսվում է դրամական աջակցություն վճարել այն զինծառայողներին, որոնք ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն, եղել են հիմնադրամի շահառու եւ վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են երրորդ խմբի կամ ֆուկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձիք: Նախարարի տեղակալը նշել է, որ այս իրավիճակում հայտնվել է 114 շահառու, եւ կանխատեսվում է, որ նոր օրենքի գործարկումից հետո ընդհանուր 160 անձ կդառնա երրորդ կարգի հաշմանդամ եւ կզրկվի հիմնադրամի շահառու լինելու իրավունքից: Նա տեղեկացրել է, որ 114 շահառուներին աջակցող գումարը կնվազի՝ սպայական կազմի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը միջինում կազմում է 38.377 դրամ եւ ստանում են նաեւ պարգեւավճար 36.000 դրամ, հիմադրամի աջակցության հետ միասին կստանան շուրջ 150.000 դրամ` նախկին 200.000 դրամի փոխարեն: Պայմանագրային ենթասպայական եւ շարքային կազմի կամավորագրվածները կստանան ընդհանուր 116.000 դրամ` 150.000 դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինծառայողները կստանան 91.000 դրամ` 100.000 դրամի փոխարեն:
Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս հնարավորությունը գործելու է 3 տարի ժամկետով եւ հավելել, որ եթե մինչեւ 2026 թվականը որեւէ զինծառայող կհայտնվի այս իրավիճակում, կշարունակի 3 տարի ստանալ այս աջակցությունը:
Պատգամավոր Աղվան Վարդանյանը հետաքրքրվել է, թե երբ վերջնականապես կկիրառվի «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը: Ի պատասխան՝ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ֆունկցիոնալության համակարգը, ըստ օրենքի, գործարկվել է այս տարվա փետրվարի մեկից: Նա հավելել է, որ ներկայումս այս օրենքի տրամաբանությամբ ֆունկցիոնալության գնահատում անցնում են դեռեւս նոր դիմողները, իսկ ամբողջ բազայի վերափորձաքննությունը նոր սկզբունքներին համապատասխան տեղի կունենա ժամանակի ընթացքում: Ըստ նրա՝ գործընթացը կտեւի մոտ 3 տարի:
Աղվան Վարդանյանն իր ելույթում առաջարկել է գումարը չնվազացնել, քանի որ խոսքն ընդամենը 114 անձի մասին է: Ըստ նրա` դա մեծ գումար չի կազմի:
Պատասխանելով՝ փոխնախարարը հայտնել է, որ փոփոխությունը ֆինանսական եւ բարոյական անցման իրավիճակ է ապահովում, ու պետք է հաշվի առնել, որ այդ զինծառայողների առողջական վիճակն էլ է լավացել, եթե հաշմանդամության կարգը իջեցվել է:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Հանձնաժողովը նաեւ որոշում է կայացրել ԱԺ խորհրդին առաջարկել՝ հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով:
Նախաձեռնությամբ հստակեցվում են աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները եւ նպատակները
Նախագծերի ընդունմամբ ակնկալում ենք, որ աղբահանության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի ինստիտուցիոնալ հենք` նպատակաուղղված թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառման, այդ թվում` առաջացող թափոնների ծավալի նվազեցման, հանրապետության ամբողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափո...
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագրի խորհրդի նիստին: Ողջույնի խոսքում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործման հարցում միջազգային գործընկերների հետ աշխատանքը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Կներդրվեն անձնական հաշվի քարտերի վարման նոր մեխանիզմներ
Օրենքի նախագծի մշակման նպատակը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցման, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ առաջարկող նախագծին
Նախագիծը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում ստանալ օդանավ շահագործողի վկայական: Այդ կազմակերպությունների կառավարման վրա լիազորություն ունեցող անձանց վատ հեղինակություն ունենալու դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կարող է մերժվել: Նախ...
Արդիականացվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը
Սահմանադրական փոփոխություններից հետո եւ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հաստատումից, ինչպես նաեւ քաղաքաշինության բնագավառի ռազմավարության հաստատումից հետո ունենք որոշակի ենթաօրենսդրական ակտերի ընդունման, որոշակի որոշումների իրագործման անհրաժեշտություն, որոնք նախկինում նախատեսված չեն եղել օ...
Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի եւ Սիրիայի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք իրավական կարգավորմանը
Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջեւ օդային հաղորդակցություններ հաստատելը եւ նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը`...
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Կորեայի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Չան Հոջինին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ է զբաղե...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Գրքի տոնին նվիրված մրցույթի հաղթողներին
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է իր նախաձեռնած՝ Գրքի տոնին նվիրված մրցույթի հաղթողներին ու գրքեր նվիրել: «Մայրենի լեզվի անաղարտության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելություն: Հույս ունեմ, որ գիրքը ոչ ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...