Տպել
23.02.2023
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դերն օրեցօր մեծանում է. հանձնաժողովի անդամները հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորին
1 / 5

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ պատգամավոր Արսեն Թորոսյանը փետրվարի 23-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն քննարկել են աշխարհաքաղաքական մարտահրավերներին եւ Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Հայ պատգամավորները ներկայացրել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման` Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, համաձայն որի՝ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ստանձնած պարտավորություններով ապահովելու տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Ֆրանսուա Ալֆոնսին ներկայացրել է Հայաստանում ունեցած հանդիպումների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձել նախորդ օրը Սյունիքի մարզ կատարած այցին:

Եվրոպացի պատգամավորը հետաքրքրվել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությամբ՝ միաժամանակ կարեւորելով վերջինիս կատարած աշխատանքները ԵՄ մարմինների հետ: Քննարկվել է տարբեր ձեւաչափերում համատեղ ծրագրերի հնարավորությունը: Ընդգծվել է, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դերն օրեցօր մեծանում է:

Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


23.02.2023
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հանդիպել է ուսանողների հետ
Անհրաժեշտ է ունենալ կրթված եւ զարգացած հասարակություն՝ ապատեղեկատվության զոհ չդառնալու համար. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ փետրվարի 23-ին հանդիպելով խորհրդարանում շուրջ երկու շաբաթ փորձաշրջան անցնող...

23.02.2023
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽ պատգամավորին
Անգնահատելի է Ձեր հայանպաստ գործունեությունը Եվրախորհրդարանում եւ սերտ համագործակցությունը ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ: Հայաստանի եւ Արցախի համար այս ծանր շրջանում Դուք Հայաստանում եք, ինչի համար շնորհակալ ենք. ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Եվրոպական խորհրդարան...

23.02.2023
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ առկա ակտիվ քաղաքական երկխոսությանը: «Ժողովրդավարական բար...

23.02.2023
Բաբկեն Թունյանն ընդունել է Գերմանական տնտեսական թիմի ներկայացուցիչներին
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փետրվարի 23-ին ընդունել է Գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին եւ թիմի Հայաստանի ծրագրերի պատասխանատու Դմիտրի Չերվյակովին: Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Թունյանն արժեւորել է մեր երկրում Գերման...