National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.2.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
24.02.2023
Աշխատանքային քննարկում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 9

Հարցը ծագել է գործնական դաշտից՝ համայնքների խոշորացման արդյունքում, երբ համայնքային ենթակայության մի շարք ընտանեկան բժշկության գրասենյակների տնօրենների գործունեության հետ առաջացել է օրենսդրական խնդիր: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում նշվում է, որ համայնքային ենթակայության առաջնային օղակի տնօրենն այլ վճարովի աշխատանք չի կարող իրականացնել, սակայն «Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին» օրենքի համապատասխան հոդվածի ենթաօրենսդրական ակտով տրված է բացառություն, որտեղ նշված է, որ բժիշկը կարող է նաեւ տնօրենի աշխատանքը կատարել. ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը փետրվարի 24-ին հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ:

Նրա խոսքով առկա է օրենսդրական խնդիր, կան հակասություններ նաեւ որոշ ենթաօրենսդրական ակտերի՝ Կառավարության որոշումների հետ:

Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ համայնքների խոշորացման հետեւանքով մարզերում գործող առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ գյուղական ամբուլատորիա, ընտանեկան բժշկության կենտրոններ, պոլիկլինիկաներ, որոնց մի մասը մնացել է պետական ոչ առեւտրային կազմակերպություն, իսկ մյուս մասը վերածվել է համայնքային ոչ առեւտրային կազմակերպության, նրանց կարգավորումները տարբեր են, այնինչ պետք է դաշտը լինի միասնական եւ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված:

Քննարկմանը մասնակցել են Առողջապահության ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ:

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը, ի պատասխան Նարեկ Զեյնալյանի հարցի, տեղեկացրել է, որ մարզային առաջնային օղակի հետ կապված գործում է միասնական մոտեցում: Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ առաջնային օղակը պետք է տրվի համայնքներին, քանի որ համայնքներն ունեն նախատեսված բյուջե ՀՈԱԿ-ների մասով:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նաեւ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում ՀՈԱԿ-ների տնօրենների մրցույթի կարգի հետ կապված կան  խնդիրներ. անհրաժեշտ է հստակեցնել մրցույթի մասնակիցների պահանջները:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանը տեղեկացրել է, որ  լավագույն փորձն արձանագրվում է ՀՈԱԿ-ներում: Նրա խոսքով, երբ հստակեցվեն, թե որ լիազորություններն են անցնում համայնքներին, իրավական դաշտը կհամապատասխանեցվի գործող իրականությանը:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ Նարեկ Զեյնալյանն արձանագրել է, որ երկու նախարարությունները համամիտ են, որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում ավելացվի, որ այս ոլորտը կարգավորվում է «Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին» օրենքով եւ ենթաօրենսդրական ակտերով:


24.02.2023
Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է լուծել խնդիրները եւ կայունություն հաստատել մեր տարածաշրջանում. Սարգիս Խանդանյան
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում փետրվարի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Իր ...

24.02.2023
Առաջարկվում է փոփոխել Աշխատանքային օրենսգրքի ավելի քան 120 հոդված. Կառավարության ներկայացրած մեծամասշտաբ բարեփոխումը քննարկվել է խորհրդարանական լսումների ընթացքում
Գործադիրը մի շարք առանցքային փոփոխություններ եւ լրացումներ է նախաձեռնել Աշխատանքային օրենսգրքում ու հարակից օրենքներում: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը վերոնշյալ նոր կարգավորումները ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով փետրվարի 24-ին կազմակերպել է խորհրդարանական լ...

24.02.2023
Ինչո՞ւ չի կատարվում Հաագայի դատարանի որոշումը. ահազանգ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել է միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի պահանջը չկատարելու խնդրով: Ներկայացնելով Դատարանի որոշումը` պատգամավորը հղում է արել  Արդարադատութ...

24.02.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններին
Սպորտի բնագավառում միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով պայմանավորված` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ է առաջարկում «Ֆիզիկական կուլտու...

24.02.2023
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.02.2023
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am