Տպել
28.02.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
1 / 3

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը հայտնել է, որ օրենսդրական փաթեթի որոշ ձեւակերպումներ հստակեցվել են:

Լրամշակված փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նախաձեռնությունը կքննարկվի ԱԺ մարտի 1-ի հերթական նիստում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...