Տպել
10.03.2023
Քննարկվել են ՀՀ ֆինանսական քաղաքականությանը վերաբերող հարցեր
1 / 3

ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 10-ին Կենտրոնական բանկում տեղի է ունեցել ԿԲ ղեկավար կազմի եւ ԱԺ պատգամավորների հանդիպում:

Քննարկվել են դրամավարկային քաղաքականությանը, ֆինանսական կայունությանը եւ անկանխիկ գործառնություններին վերաբերող հարցեր: 

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանը, Վիգեն Խաչատրյանը, Նարեկ Բաբայանը, Ալխաս Ղազարյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդգար Հակոբյանը եւ Մարինա Ղազարյանը: 


10.03.2023
Մենք ժողովրդավարությունը համարում ենք տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու միակ երկարատեւ ու կայուն ճանապարհը. Մերի Գալստյանը ելույթ է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ Մերի Գալստյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար Բրյուսելում, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստին: Ցանկանում եմ ընդգծել Եվրոպական...