Տպել
15.03.2023
Փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով պետբյուջեից հատկացվել է 871 մլն դրամ. ԱԻ նախարար
1 / 3

2022 թվականին ճշգրտվել են ՀՀ մարզերի տարածքներում առկա քարաթափումների վտանգավոր տեղամասերը: Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից Տավուշի մարզի՝ 2, Լոռու մարզի՝ 13, Գեղարքունիքի մարզի՝ 6, Վայոց ձորի մարզի՝ 3, Սյունիքի մարզի՝ 6 քարաթափման վտանգավոր տեղամասերում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականը:

«Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ ուղղաթիռով ջրաթափ սարքի կիրառմամբ անտառային խոշոր հրդեհների ժամանակ անհասանելի տեղանքներում իրականացվել է հրդեհաշիջում: Առկա է մեկ ջրաթափ սարք. նախատեսվում է ձեռք բերել եւս մեկը՝ երկու ուղղաթիռով արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- ընդգծել է նախարարը:

Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայությունը համալրվել է 17 ԱԹՍ-ով, 2 ստորջրյա դրոնով, 2 գիշերային տեսանելիության սարքով, 1 լազերային սարքով, 1 հրշեջ ավտոմեքենայով, 1400 հատ լրակազմ հրշեջ համազգեստով եւ այլն:

Կառավարության որոշմամբ փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով պետբյուջեից հատկացվել է 871 մլն դրամ:

Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից անցկացվել են մի շարք ուսումնավարժություններ եւ այլ աշխատանքներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները ներկայացրել է հանձնաժողովի փակ նիստում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...