Տպել
17.03.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բռնարարների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառում նախատեսող նախագծին
1 / 8

Անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների դեպքում առաջարկվում է կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչը թույլ կտա բռնության զոհերի պաշտպանությունն իրականացնել շատ ավելի արդյունավետ եղանակով եւ ոստիկանության տեսադաշտ բերել այն բոլոր դեպքերը, որոնք դուրս կմնային, եթե հսկողության այսպիսի միջոցներ չկիրառվեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 17-ի արտահերթ նիստում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հնչած մտահոգությունների եւ առաջարկների հիման վրա Կառավարությունը նախագիծը լրամշակել է:

Ընդունվել է նաեւ պատգամավոր Զարուհի Բաթոյանի առաջարկը:   Պատգամավորն առաջարկել էր իմպերատիվ կերպով չկիրառել էլեկտրոնային հսկողության միջոցները, այլ դրանք կիրառել միայն անհրաժեշտության դեպքում, եթե կա վտանգ, երբ ինչ-որ դեպք կարող է դուրս մնալ ոստիկանության տեսադաշտից:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...