National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.03.2023
Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Ծաղկաձորում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը
1 / 22

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստն այս անգամ անցկացվել է Ծաղկաձորում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա:

«Մեր երկրները հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը եւ ակտիվացնում համագործակցությունը տարբեր ոլորտներում: Երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի դեր ունի կառուցողական խորհրդարանական երկխոսությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը: Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի միակ ճանապարհն է, եւ ստեղծված իրավիճակում այնտեղ բնակվող շուրջ 120.000 հայ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից եւ ծառայություններից, այդ թվում` կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից եւ բժշկական օգնությունից:

«Պաշտոնական Բաքվի նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայերի` Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչների էթնիկ զտման քաղաքականության դրսեւորում: Ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց հապաղելու: Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը: Նա այս համատեքստում կարեւորել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման, ինչպես նաեւ Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում:

Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը: «Ադրբեջանի անօրինական գործողությունները նպաստում են լարվածության աճին եւ խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Մենք ընդգծում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում` մոնիտորինգի մեխանիզմների գործարկման կամ վերսկսման անհրաժեշտությունը` ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները եւ անվտանգությունը»,- արձանագրել է նա:

Անդրադառնալով օրակարգային հարցերին` ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ քննարկումներն ու արված առաջարկներն արդյունավետ խթան կհանդիսանան համընդհանուր խնդիրների լուծման համար, իսկ համատեղ աշխատանքը կնպաստի ջանքերի միավորմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ խնդիրների լուծման գործում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական ռազմավարական գործընկերն է, եւ միջազգային հարաբերությունների գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում խորհրդարանականների միջեւ վստահելի փոխգործակցությունն առավել պահանջված է: Նրա խոսքով Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցությունն օժանդակում է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: Նա եւս կարեւորել է ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործում:

Ողջույնի խոսքում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, ռազմավարական գործընկերությանը, խնդիրների համալիր լուծման առաջնահերթություններին ու իրականացվող քայլերին են անդրադարձել նաեւ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են հումանիտար եւ տնտեսական համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, ինչպես նաեւ ռուս-հայկական համագործակցության հեռանկարներին` Հայաստանում ռուսերենի, իսկ Ռուսաստանում հայերենի տարածմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համատեքստում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանն անդրադարձել է տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված քայլերին, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին, ֆինանսական շուկայի խնդիրներին: Նշվել է, որ երկկողմ առեւտուրը կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ, գերազանցել 5 մլրդ դոլարը, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Ռուսաստան աճել է 3 անգամ եւ հասել 2.4 մլրդ դոլարի: Ներմուծումն աճել է 1,5 անգամ: Զգալիորեն ավելացել են Հայաստանի իրական հատվածում ՌԴ-ին բաժին ընկնող օտարերկյա ներդրումները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Սեյրան Օհանյանը խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, ընդգծել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում: Անվտանգային լարված իրավիճակում ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ կողմերի ուժերը համատեղելու առաջարկ է հնչել:

Ներկայացվել են Հայաստանում ռուսերենի տարածմանն ուղղված քայլերը, կրթական միջոցառումները, գիտակրթական ոլորտում իրականացվող ծրագրերը, միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը նկատել է, որ Հայաստանում ռուսերենը մայրենի լեզվից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Նա կարեւորել է ռուսական կողմից 60.000 դասագրքեր Հայաստան ուղարկելու որոշումը, որը ռուսերենի խթանմանն ուղղված առանձնահատուկ քայլ կարող է լինել: Ալեքսեյ Սանդիկովն ընդգծել է, որ գրքերի խմբաքանակով կբավարարվի Հայաստանում ռուսական հոսք ունեցող դպրոցների դասագրքերի պահանջարկը: Խնդիրը բարձրացվել էր նախորդ տարվա հոկտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցի ժամանակ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ընթացքում:

Զեկուցողները համոզմունք են հայտնել, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Նիստի ավարտին Հայաստանի Տավուշի մարզի եւ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում` Իրկուտսկում:

Նիստից հետո Հակոբ Արշակյանը եւ Յուրի Վորոբյովն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները:


17.03.2023
Ծաղկաձորում բացվել է ռուսական կենտրոն
Մարտի 17-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը: Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության մի...

17.03.2023
Չնայած դատարանների երկու որոշումներին՝ շրջափակումը դեռ շարունակվում է. Արմեն Գեւորգյան
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայացած նիստում: «Հարգելի՛ գործընկերներ, Վստահ եմ՝ տեղյակ եք, որ շուրջ 95 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը, որ...

17.03.2023
Խորհրդարանում հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին: Ողջունելով հյուրե...

17.03.2023
Հաշվետու տարին դինամիկ էր Հայաստան-ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների տեսանկյունից. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
2022 թվականը դինամիկ տարի էր Հայաստան-ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների տեսանկյունից: 2022 թվականի հոկտեմբերի 21-ին երկու ամիս ժամկետով Հայաստանում տեղակայվեց ԵՄ  քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը, որը հետագայում վերափոխվեց ավելի երկարաժամկետ ձեւաչափի: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի...

17.03.2023
Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման եւ լուծման գործընթաց
2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի եւ մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հա...

17.03.2023
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.03.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բռնարարների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառում նախատեսող նախագծին
Անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների դեպքում առաջարկվում է կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչը թույլ կտա բռնության զոհերի պաշտպանությունն իրականացնել շատ ավելի արդյունավետ եղանակով եւ ոստիկանության տեսադաշտ բերել այն բոլոր դեպքերը, որոնք դուրս կմնային, եթե հսկողության այսպ...

17.03.2023
Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, շփման գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ. սահմանամերձ բնակավայրերի...

17.03.2023
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am