National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.03.2023
Չնայած դատարանների երկու որոշումներին՝ շրջափակումը դեռ շարունակվում է. Արմեն Գեւորգյան
1 / 1

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայացած նիստում:

«Հարգելի՛ գործընկերներ,

Վստահ եմ՝ տեղյակ եք, որ շուրջ 95 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ: Այս ժամանակահատվածում Ադրբեջանը նաեւ միտումնավոր կերպով խափանել է Հայաստանից Արցախ թե՛ բնական գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մատակարարումը` նպատակ ունենալով էլ ավելի խորացնել առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը եւ առավել տառապանք պատճառել հայ բնակչությանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի պաշարում՝ բնիկ բնակչությանը վտարելու նպատակով:

Մեր հանձնաժողովի նպատակների համատեքստում կցանկանայի կենտրոնանալ միայն մարդու իրավունքների վրա՝ հանրային առողջության, կրթության եւ շրջակա միջավայրի ոլորտներում: Շրջափակման բացասական հետեւանքները նախեւառաջ վնասակար ազդեցություն են թողնում երեխաների եւ երիտասարդների վրա, որոնք ձմռան ցուրտ ամիսներին բառացիորեն զրկվել են դպրոցներում, բուհերում եւ մանկապարտեզներում կրթություն ստանալու իրավունքից: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը եւ Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպանը վերջերս հրապարակել են համատեղ փաստահենք զեկույց, որտեղ պարզապես աներեւակայելի պատկեր են ներկայացնում: Մեջբերեմ մի հատված. «Ձմռան ցուրտ եղանակին ջեռուցման համար պատշաճ պայմանների, տաք կերակուր պատրաստելու համար անհրաժեշտ պարագաների, դպրոցական սննդի կազմակերպման համար անհրաժեշտ սննդամթերքի բացակայության պատճառով Արցախում կրթական գործընթացը կաթվածահար է եղել, ինչով պայմանավորված՝ Արցախի բոլոր կրթական հաստատությունները ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը մինչեւ հետագա ծանուցումը: Արդյունքում Արցախի 20.000 երեխայի կրթության հիմնարար իրավունքը կոպտորեն ոտնահարվում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականությամբ...»: Այս զեկույցը երեխաների հիմնարար իրավունքների, ի թիվս այլոց՝ պատշաճ առողջապահական խնամքի, ընտանիքի վերամիավորման իրավունքի, ազատ տեղաշարժվելու իրավունքի, պատշաճ սնվելու իրավունքի եւ կրթության իրավունքի վրա Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման ունեցած ամենասուր ազդեցությունների եւ հետեւանքների վկայություններից մեկն է միայն:

Գործընկերնե՛ր, ագրեսիվ այլատյացության եւ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների պետական քաղաքականության նկատմամբ լռությունը կամ վճռական պատասխանի բացակայությունն այնպիսի ժողովրդավարական ինստիտուտների կողմից, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է քարոզչական նպատակով՝ խարխլելու համար նրանց գործողությունները, ովքեր քաղաքականապես նույնքան կաշկանդված չեն, ինչպես մեր կազմակերպությունը: Երբ Ադրբեջանի իշխանություններին կանչում են Եվրոպական խորհրդարան կամ Արդարադատության միջազգային դատարան, նրանք ապաստան են փնտրում այս Վեհաժողովում՝ խոչընդոտելու համար մյուսներին եւ միջազգային հեղինակավոր դատարանների որոշումները:

Թույլ տվեք երկու օրինակ բերել. 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ստրասբուրգի դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջեց ձեռնարկել իր իրավասության շրջանակում բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Հունվարյան նստաշրջանում մեր Վեհաժողովն ընդունեց 2483 բանաձեւը, «որով կոչ է արվում վերահսկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ (Ստրասբուրգի դատարանի) որոշման կատարումը եւ անհապաղ ու լիարժեք ի կատար ածել Դատարանի որոշած միջանկյալ միջոցները»: Գիտեմ, որ որեւէ ողջամիտ, վճռական քայլ չի արվել:

Այնուհետեւ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշեց ժամանակավոր միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու, որ Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը: Պարտադիր ուժ ունեցող որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժն ապահովելու համար:

Չնայած դատարանների այս երկու որոշումներին՝ շրջափակումը դեռ շարունակվում է:

Արդյո՞ք վերը նշվածը ենթադրում է, որ ականատես ենք միջազգային իրավական կարգի փլուզմանը: Ինչպե՞ս կարող են ՄԱԿ-ի դատարանի, Եվրոպական դատարանի եւ Եվրոպայի խորհրդի մարմինների այլ հանձնարարականներն անպատժելիորեն անտեսվել: Արդյո՞ք հետեւանքներ կլինեն: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք համաշխարհային անվտանգության կարգի փլուզման հետ, եւ մինչ դա տեղի է ունենում, մեզ նաեւ դրդում են վատ ընտրություններ կատարել մի կողմից՝ արդարության եւ մարդու իրավունքների, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական նպատակահարմարության եւ էներգետիկ անվտանգության միջեւ:

Ամենակարեւորը, որ պետք է հիշել ՄԱԿ-ի դատարանի որոշման առնչությամբ, այն Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում է: Այսինքն՝ մենք երկար տարիներ այստեղ ներկայացնում ենք, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել եւ ատելություն ու խտրականություն տարածել հայերի նկատմամբ: Այժմ այդ մասին վկայել է ՄԱԿ-ի դատարանը: Սա միանշանակ պետք է կարմիր լույս լինի քաղաքակիրթ աշխարհի համար առ այն, որ հայերի համար պարզապես ապագա չկա մի պետության իրավասության ներքո, որը նպատակ ունի բնաջնջել նրանց պետական քաղաքականությամբ՝ շարունակելով մնալ անպատիժ: Սա լոկ քաղաքականություն չէ: Սա իրական վտանգ է:

Կարծում եմ՝ ամբողջ Եվրոպան պետք է իմանա ակնհայտը՝ պարոն Ալիեւը չի հարգում եւ չի պահպանում դրույթներն ու պայմանները: Նա սկսեց ուժ եւ իր «նավթային խողովակաշարն» օգտագործել որպես միջոց՝ լուծելու համար սեփական խնդիրներն իր երկրի ներսում եւ հայերի դեմ: Այժմ նա արհամարհում է նաեւ միջազգային դատարանների որոշումները: Ո՞վ կարող է որեւէ երաշխիք տալ հայ ժողովրդին, որ «խաղաղությունը», որի մասին շատ է խոսվում, ներկա պայմաններում կլինի երկարաժամկետ եւ անվերապահ:

Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է պատգամավորը:


17.03.2023
Ծաղկաձորում բացվել է ռուսական կենտրոն
Մարտի 17-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը: Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության մի...

17.03.2023
Խորհրդարանում հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին: Ողջունելով հյուրե...

17.03.2023
Հաշվետու տարին դինամիկ էր Հայաստան-ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների տեսանկյունից. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
2022 թվականը դինամիկ տարի էր Հայաստան-ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների տեսանկյունից: 2022 թվականի հոկտեմբերի 21-ին երկու ամիս ժամկետով Հայաստանում տեղակայվեց ԵՄ  քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը, որը հետագայում վերափոխվեց ավելի երկարաժամկետ ձեւաչափի: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի...

17.03.2023
Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Ծաղկաձորում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստն այս անգամ անցկացվել է Ծաղկաձորում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջ...

17.03.2023
Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման եւ լուծման գործընթաց
2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի եւ մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հա...

17.03.2023
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.03.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բռնարարների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառում նախատեսող նախագծին
Անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների դեպքում առաջարկվում է կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչը թույլ կտա բռնության զոհերի պաշտպանությունն իրականացնել շատ ավելի արդյունավետ եղանակով եւ ոստիկանության տեսադաշտ բերել այն բոլոր դեպքերը, որոնք դուրս կմնային, եթե հսկողության այսպ...

17.03.2023
Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, շփման գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ. սահմանամերձ բնակավայրերի...

17.03.2023
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am