Տպել
20.03.2023
Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը մասնակցել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերին: Պատգամավորը ելույթ է ունեցել մարտի 16-ի նիստում:

«Հանձնաժողովի հարգելի' անդամներ,

Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի շրջանակում ստեղծվել է երկու աշխատանքային խումբ. մեկը` կանաչ հանրային կառավարման հարցերի, մյուսը` կառավարման: Երկու աշխատանքային խմբերի առաջին նիստերն արդեն կայացել են: Ներկայացրել եմ ԵԽԽՎ-ն` որպես տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող: Մեր հանձնաժողովի հետաքրքրությունների տեսանկյունից իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է կառավարման բազմաստիճան համակարգի եւ կանաչ հանրային կառավարման նոր մոտեցումները 2030 թվականի օրակարգով նախատեսված կայուն զարգացման նպատակներին հասնելու գործընթացի հետ կապելը:

Կանաչ հանրային կառավարման վերաբերյալ իմ հիմնական մեկնակետը հետեւյալն էր. ժողովրդավարական հասարակությունների նոր մարտահրավերներին դիմակայելու համար հանրային կառավարումը պետք է առնվազն լինի վստահելի, թվային, կանաչ: Հանրային կառավարման ոլորտում փոփոխություններն առաջին հերթին պետք է ազդեն դրա դերակատարների մտածելակերպի փոփոխության վրա: Կանաչ կամ թվային հանրային կառավարումը չի կարող եւ չպետք է ընկալվի միայն նորագույն տեխնոլոգիական լուծումների համատեքստում: Կանաչ օրակարգի առաջնորդության եւ քաղաքական մոտիվացիայի հարցերն արդիական են դառնում: Կանաչ խնդիրները միայն կանաչ կուսակցությունների մարտահրավերները չեն:

Լիարժեք կանաչ հանրային կառավարման նոր մարտահրավեր է դառնում էներգետիկ անվտանգության ստեղծվող իրավիճակը: Շատ երկրներ ստիպված են վերանայել կանաչ անցման հետ կապված իրենց նախկին որոշումները: Միեւնույն ժամանակ, հասարակության մի մասի մոտ կա ընկալում, որ կանաչ որոշումներից շատերը թանկ արժեն եւ իրենց բարեկեցության վրա են ազդում, ինչը հանգեցնում է նրանց բացասական արձագանքին եւ նոր բնապահպանական լուծումների նկատմամբ դիմադրությանը:

Միեւնույն ժամանակ, կարեւոր է, որ կանաչ կառավարման բուն էության եւ դրան առնչվող հիմնախնդիրների ըմբռնումը բոլոր միջազգային կազմակերպությունների համար նույնը լինի: Կանաչ օրակարգի զարգացման շատ խթաններ ձեւավորվում եւ ազգային մակարդակին են հասնում միջազգային կազմակերպությունների եւ վերազգային հաստատությունների կողմից, որոնք ունակ են մարտահրավերներին լուծում տալ առավել գլոբալ եւ անդրազգային մոտեցմամբ: Կարեւոր է գնահատել նաեւ կանաչ կառավարման որակի եւ մեր կազմակերպության անդամ երկրների ժողովրդավարության զարգացման մակարդակի միջեւ հարաբերությունները:

Կցանկանայի ձեզ հետ կիսել իմ այն դիտարկումը, որ կանաչ հանրային կառավարումն առողջ շրջակա միջավայրի իրավունքի իրականացման համատեքստում որոշակի թերահավատությամբ է ընկալվում: Նպատակահարմար կլինի, որ մեր կազմակերպությունն այս թեմային մոտենա այն տեսանկյունից, որ մաքուր, առողջ եւ կայուն միջավայր ունենալու մարդու իրավունքի իրականացումը կայուն զարգացման նպատակներին հասնելու հիմքերից է: Այս առումով կարեւոր է ուսումնասիրել կազմակերպության անդամ երկրներում առողջ շրջակա միջավայրի իրավունքը` որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը ներդնելու, կամ այլ կերպ ասած` Նախարարների կոմիտեի հանձնարարականների կատարումը: Կարծում եմ` հետաքրքիր կլինի նաեւ բացահայտել կանաչ հանրային կառավարման առումով տեմպի, ձեւերի եւ բովանդակության միջեւ տարբերությունը մեր կազմակերպության պետությունների միջեւ:

Բացի այդ, պատեհ կլիներ այս թեմայով ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի հետ համատեղ լսումներ անցկացնել` հասկանալու համար, թե որտեղ եւ ինչ խնդիրներ են առաջանում այս առումով` իրավական, գաղափարական, տնտեսական, թե ներքաղաքական:

Ավելին, օգտակար կլինի մոնիտորինգի հանձնաժողովին առաջարկել կանաչ կառավարման ոլորտում իրերի դրության հարցը մոնիտորինգային առաքելությունների եւ հաշվետվությունների ներկայացման պարտադիր առարկա դիտարկել:

Հարգելի' գործընկերներ, կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ, որտեղ մեկտեղված են պետական եւ մասնավոր, տեղական եւ քաղաքացիական ջանքերը, սահմանվում են խաղի գործնական եւ համընդհանուր ճանաչում ունեցող կանոններ: Կանաչ հանրային կառավարումը պետք է նաեւ դրսեւորի խնդիրներն ու դրանց պատճառները միասնաբար ըմբռնելու կարողություն եւ որոշումների կայացման հարցում առաջարկի կոնսենսուսային մոտեցում:

Կանաչ հանրային կառավարման համատեքստում կառավարման բազմաստիճան համակարգը կարող է դառնալ արդյունավետ եւ պատեհաժամ մոտեցում ապահովող հիմնական մեխանիզմներից մեկը: Բնապահպանական խնդիրների դեպքում մենք բախվում ենք տեղական, ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերների, որոնք բոլորից պահանջում են իրենց դերակատարումն ունենալ:

Օգտակար կլինի նաեւ կանաչ հանրային կառավարումը տեղակայել «երեք R»-երի մոտեցումով պայմանավորված լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում:

Առաջին` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի արձագանքող (responsive), ինչը նշանակում է խրախուսել եւ պահպանել ի հայտ եկած խնդիրների եւ դժվարությունների ազնիվ ու բաց քննարկման հնարավորությունը. չպետք է լինեն փակ թեմաներ կամ անհասանելի գորշ գոտիներ:

Երկրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատասխանատու (responsible), ինչը նշանակում է, որ ակնկալվող արդյունքները, որոնք կսահմանվեն, պետք է ունենան արդյունավետության գնահատման հստակ չափանիշներ, եւ դրանց ձախողումը պետք է հետեւանքներ ունենա:

Երրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատշաճ (relevant), ինչը նշանակում է, որ բոլոր որոշումները պետք է լինեն ժամանակին, ռեսուրսներով հագեցած եւ համապատասխանեն Կայուն զարգացման նպատակներին:

Կանաչ հանրային կառավարումը պետք է խուսափի վնասակար փոխզիջումների եւ երկակի ստանդարտների պրակտիկայից: Հատկապես այսօր կլիմայական եւ բնապահպանական հարցերի շուրջ փոխզիջումներն անընդունելի են, քանի որ դրանց ընդունմանը չի մասնակցում երկրորդ առանցքային կողմը` ապագա սերունդները: Այս առումով կանաչ հանրային կառավարման հիմնական ակնկալիքը կարելի է բնութագրել որպես մարդկության տեխնոլոգիական առաջընթացի եւ հնարավոր բնապահպանական նոր վնասների բացառման միջեւ անհրաժեշտ հավասարակշռության ապահովում: Նաեւ մեծ մարտահրավեր է, երբ ժամանակակից տեխնոլոգիաները թարմ միջոցներ են ապահովում ոչ միայն պատերազմների եւ ռազմական գործողությունների համար, այլեւ խոր առճակատման պատուհան են բացում ռազմավարական ազդեցության նոր միջավայրերում` Արկտիկայում եւ տիեզերքում:

Եզրափակելով` կցանկանայի տեղեկացնել հանձնաժողովին, որ «Կանաչ հանրային կառավարումը լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում» համաժողովը, որը կազմակերպել է Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեն (CDDG)` Նախարարների կոմիտեի Իսլանդիայի նախագահության հետ համագործակցությամբ, տեղի կունենա 2023 թվականի ապրիլին:

Համաժողովը, ի թիվս այլոց, կներկայացնի անդամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների լավ փորձը, կքննարկի տեղական, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում պետական կառավարման հնարավորություններն ու մարտահրավերները` առաջարկությունների բացահայտման նպատակով: Համաժողովի աշխատանքների ընթացքը եւ արդյունքները կներառվեն հանրային կառավարման մասին զեկույցում»,- ասել է պատգամավորը:
 


20.03.2023
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 126 միջոցառում. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի փաստացի ֆինանսավորումը կազմել է շուրջ 612.6 մլրդ դրամ, որի շրջանակում 16 ծրագրով իրականացվել է 126 միջոցառում, կատարողականը կազմել է 98.7 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ աշխատանք...

20.03.2023
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին» նախագծին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկման է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը` «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին»: Նա նշել է, որ նախագիծը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բ...

20.03.2023
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Վրաստանի նորանշանակ դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: Նա մեծապես կարեւորել է Վրաստանի հետ հարա...

20.03.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում: Նա նշել է, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայ...

20.03.2023
23 հարց` մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Մարտի 20-ին կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նի...

20.03.2023
Խորհրդարանը հյուրընկալել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Մենք կարեւորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ակտիվացումը. նշել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մարտի 20-ին Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավայի...

20.03.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

20.03.2023
Քննարկվել է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում կարգավորումներ կատարելու հարցը. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Փոփոխությունը վերաբերում է, մասնավորապես, Եվրոպական դատարանում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու մասին եւ Արդարադատության միջազգային դատարանում նմանատիպ պահանջ ներկայացնելու իրավասությանը: Այս մասին ասել է ՀՀ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրա...

20.03.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.03.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...