Տպել
20.03.2023
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Վրաստանի նորանշանակ դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
1 / 3

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ:

Նա մեծապես կարեւորել է Վրաստանի հետ հարաբերությունները` հիշեցնելով, որ Հայաստանի կառավարության` 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ընդգծված է որպես առաջնահերթություն: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել բարեկամ երկրի օրենսդիր մարմնի հետ հաստատված սերտ համագործակցությանը: Անդրադառնալով խորհրդարանների նախագահների պարբերական հանդիպումներին` Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ այդ մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարի` Հայաստանում:

Հանդիպմանը կարեւորվել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի եւ համապատասխան հանձնաժողովների սերտ համագործակցությունը:

Վրաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է` հիշատակելով մանկության տարիներին մի բակում ապրող վիրահայ ընկերներին: Նա ընդգծել է, որ Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել երիտասարդության շրջանում հայ-վրացական պատմական բարեկամությունն ու հարեւանային ներուժն ամրապնդելու հարցում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...