Տպել
24.03.2023
Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 5

Ճապոնիան առաջին երկրներից էր, որ արձագանքեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին մարտի 24-ին ասել է Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով հյուրին` բարեկամական խմբի ղեկավարը  բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը մեր երկրում: Նա շնորհակալություն է հայտնել Ճապոնիային Հայաստանին ցուցաբերած աջակցության համար` կարեւորելով երկու երկրների փոխհամագործակցության խորացումն ինչպես տնտեսական, այնպես էլ մյուս ոլորտներում:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա պատճառով առաջացած հումանիտար հետեւանքներին եւ հիմնախնդիրներին` Բաբկեն Թունյանը նշել է, որ 120 հազար մեր հայրենակից գտնվում է փաստացի շրջափակման մեջ: Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին:

Մասանորի Ֆուկուշիման ընդգծել է, որ Ճապոնիան կարեւորում է Հայաստանի հետ փոխհամագործակցությունը: Նա նշել է, որ Ճապոնիան պատրաստ է նպաստել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին թե' դեմոկրատական ինստիտուտների կայացման, թե' թվայնացման եւ այլ ուղղություններով: Դեսպանի խոսքով այս ընթացքում տեղի են ունեցել բավականին ակտիվ մշակութային միջոցառումներ: Մասանորի Ֆուկուշիման կարեւորել է փոխադարձ այցելությունները թե' բարեկամական խմբերի եւ թե' գործարար համայնքների միջեւ:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ճանաչելիության մեծացմանը Ճապոնիայի գործարարների շրջանակում:
 
 
 


24.03.2023
Արդարադատության միջազգային դատարան են ներկայացվել համակարգված ապացույցներ հայատյաց ինստիտուցիոնալ քաղաքականության մասին. Եղիշե Կիրակոսյան
ՀՀ-ն պատերազմից անմիջապես հետո բավականին ակտիվ կերպով գործի է դրել միջազգային իրավական տարբեր կառուցակարգեր ու մեխանիզմներ, որոնք որոշակի էական աջակցություն են բերում ընդհանուր դիվանագիտական ջանքերին: Այս մասին ասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացո...

24.03.2023
Հայաստանի արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցերը. ԱԳ նախարարը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
2022 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, հարեւան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման հետ կապված ...

24.03.2023
Աշխատանքային քննարկում ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ հանձնաժողովի անդամներ Մարիամ  Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը եւ Աղվան Վարդանյանը մարտի 24-ին  հանդիպել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ: Աշխատանքային քննարկման հիմքում նախորդ ...

24.03.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.03.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Սարգիս Խանդանյանն արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մե...