Տպել
27.03.2023
Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է, որը նպաստում է առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը. հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
1 / 8

Հավատարմագրման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի ՀՀ տնտեսական զարգացման վրա: Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է, որը նպաստում է առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների եւ ծառայությունների բարձր որակի ապահովման համար. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների վարչության պետ Ժաննա Զաքարյանը` մարտի 27-ի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով ««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Նշվել է, որ օրինագծերի ընդունման նպատակն է հավատարմագրված Համապատասխանության գնահատման մարմինների (ՀԳՄ) կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովումը, ԵԱՏՄ եւ միջազգային հավատարմագրման պահանջների ինտեգրումը, ՀՀ հավատարմագրման ազգային մարմնի կողմից իրականացրած աշխատանքների ճանաչում եվրոպական ու միջազգային հավատարմագրման մարմինների կողմից` երկկողմ եւ բազմակողմ ճանաչման համաձայնագրեր կնքելու միջոցով:

Առաջին օրինագծով Հավատարմագրման կոմիտեին վերապահվել է վերահավատարմագրման մասին որոշման կայացման իրավունք, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա ՀԳՄ-ների համար, քանի որ կնպաստի ժամանակի եւ ֆինանսական միջոցների կրճատմանը:

Օրենսդրական փաթեթով նաեւ առաջարկվել է «Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն` երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության եւ Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը եւ նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները: Այս դրույթը հանդիսանում է պարտադիր պահանջ Հավատարմագրման եվրոպական եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
 


27.03.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերին
Նախագծով առկա է բովանդակային փոփոխություն, որը վերաբերում է աշխարհագրական նշումներին: Նախորդ ներկայացված նախագծով առաջարկվել էր, եթե աշխարհագրական նշումները ներառված են ապրանքային նշանի մեջ եւ պաշտպանություն են ստանձնել Հայաստանում կամ Հայաստանից դուրս, նման հայտերը մերժել: Ներկա կարգավորումներով եթ...

27.03.2023
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար
Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմ...

27.03.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 27-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հ...

27.03.2023
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա): Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխն...

27.03.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.03.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...