Տպել
28.03.2023
Ադրբեջանը հատել է ԼՂ շփման գիծը, շարունակել է թիրախավորել խաղաղ բնակիչներին. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին
1 / 1

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հիշեցրել է, որ մարտի 26-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման եւ մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Սոս գյուղի բնակիչներ Ռազմիկ Հարությունյանի եւ Երվանդ Բալայանի ուղղությամբ:

Նույն օրը` ժամը 11:00-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ Վովա Խաչատրյանը եւ Ռուբեն Ալավերդյանը, «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում: Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում Ալյոշա Զաքարյանին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս եւս ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել:

Մարտի 25-ին Ադրբեջանը հատել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածքում` Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:

Մարտի 27-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը կրկին փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ: Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ վերոնշյալ գործողություններով Ադրբեջանը փորձում է խզել միակ կապը Ստեփանակերտի եւ Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջեւ, իսկ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, խաթարում է Արցախի ժողովրդի կյանքի, նրանց խաղաղ գոյակցության իրավունքը, փորձում ստեղծել վախի մթնոլորտ:

Պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանը, անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, միջազգային մարդասիրական իրավունքի կարեւորագույն դրույթները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտահրավեր է նետում ամբողջ միջազգային իրավակարգին:

Հաշվի առնելով վերոգրյալը` Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին` խնդրելով իրենց մանդատի ամբողջ ուժով գործադրել միջնորդական ջանքեր` ուղղված Բերձորի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը: Միաժամանակ խնդրել է հանդես գալ հրապարակային քննադատական հայտարարությամբ` ուղղված Ադրբեջանի հանցավոր վարքագծին:
 
 


28.03.2023
Ազգային ժողովը հյուրընկալել է Քիշնեւի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Մոլդովա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը, ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արթուր Հովհաննիսյանը մարտի 28-ին հանդիպել են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվ...

28.03.2023
Ազգային փոքրամասնության պատգամավորը կամուրջ է տվյալ համայնքի եւ պետական ապարատի միջեւ. Ալեքսեյ Սանդիկով
Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսա...

28.03.2023
Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի  3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի  համար առաջադրել է 3-ական թեկնածու:   Վճռաբեկ...

28.03.2023
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին: Ալեն Սիմոնյանը եւ Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:Հանդիպմանը...

28.03.2023
Թագուհի Թովմասյանի հայտարարությունը ՄԻՊ թեկնածուի առաջադրման մասին
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարում է. «Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Հայաստանի Հանրապ...