Տպել
30.03.2023
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Հանովերի Եզդիական ակադեմիայի ներկայացուցիչների հետ
1 / 6

Հանովերի Եզդիական ակադեմիան մեծ առաքելություն եւ խորհուրդ ունեցող կառույց է, իսկ նպատակը եզդի ժողովրդի ինքնության պահպանումն է. պատմական անհրաժեշտություն եւ ժամանակի հրամայական: Մարտի 30-ին այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԳԴՀ Հանովեր քաղաքի Եզդիական ակադեմիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Ծանոթանալով Եզդիական ակադեմիայի գործունեությանը, իրականացվող բազմաբնույթ ծրագրերին ու նախաձեռնություններին՝ Ռուստամ Բաքոյանը համոզմունք է հայտնել, որ իր գործունեությամբ կառույցը մեծ ներդրում կունենա եզդի ժողովրդի համազգային նպատակների ու երազանքների իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով Ռուստամ Բաքոյանին ջերմ ընդունելության եւ խոսքերի համար՝ Հանովերի Եզդիական ակադեմիայի ներկայացուցիչները կարեւորել են համագործակցությունը Հայաստանի եզդիական համայնքի հետ: Նրանք համոզմունք են հայտնել, որ համագործակցությունը կընդլայնի ծրագրերի իրականացման շրջանակը:

Անդրադառնալով 2014 թվականին Սինջարի եզդիների նկատմամբ իրագործված ցեղասպանությանը` պատգամավորը նշել է, որ այն իր ծանրակշիռ ազդեցությունն է ունեցել եւ այսօր էլ ունի եզդի ժողովրդի ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեգիտակցական, կրթական ու մշակութային կյանքի վրա: «Այսօր էլ եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվում են ծայրագույն միջազգային հանցագործություններ` թույլ չտալով իրականացնել իրենց բնական ու անօտարելի իրավունքները` ապրելու բնական իրավունքից մինչեւ կրթության անօտարելի իրավունք: Այս օրերին էլ բազմաթիվ եզդիներ գոյատեւում են ճամբարներում, անմարդկային պայմաններում` մաքառելով հանուն իրենց ֆիզիկական գոյության ու ապագայի»,- ասել է Ռուստամ Բաքոյանը՝ ընդգծելով գիտության եւ կրթության ազգապահպան դերը: 


30.03.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Կողմերը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը եւ ա...