Խորհրդարանն այսօր Հայաստանում իշխանության թիվ մեկ մարմինն է, որը ձեւավորում է գործադիր իշխանություն եւ մեծ ազդեցություն ունի դատական իշխանության ձեւավորման վրա. ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը մայիսի 5-ին ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողով այցելած Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը:
Պատգամավորը նշել է, որ այսօր օրենսդիր մարմնի առաջնահերթությունը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով մեր երկրի անվտանգության ապահովումն է: Նա կարեւորել է բանակցային գործընթացում նախաձեռնողի՝ սեփական դիրքերը պաշտպանելու հնարավորությունը:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ օրերս Վաշինգտոնում կայացած եռակողմ բանակցություններին:
Անդրանիկ Թեւանյանը խոսել է «Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնած հայտարարությունների եւ քաղաքական դիրքորոշումների, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը եւ Շուշիի հռչակագրի դատապարտմանը վերաբերող ԱԺ հայտարարությունների մասին, որոնք չեն ընդունվել քաղաքական մեծամասնության կողմից: Ըստ նրա՝ հանրությունը պետք է համախմբվի այն տրամաբանության շուրջ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Ուսանողները հետաքրքրվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի, ինչպես նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերով:
Այս համատեքստում Անդրանիկ Թեւանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանները պետք է լինեն պաշտպանված, եւ անհրաժեշտ է զարգացնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ անդրադարձել է Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ նկրտումներին: Նա նշել է, որ մի շարք միջազգային խորհրդարանական կառույցներում ԱԺ պատվիրակության անդամ է եւ այդ կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքների հիմնական խնդիրն Ադրբեջանի թեզերին հակադաձելը եւ Հայաստանի օրակարգն առաջ մղելն է:
Ուսանողներն իրենց դիրքորոշումներն են հայտնել մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, խոսել բանակցությունների գործընթացի, վերջերս Տեղ համայնքում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Աննա Գրիգորյանը կարեւորել է նմանատիպ հանդիպումները եւ խորհուրդ տվել զբաղվել ինքնակրթությամբ: «Մի՛ բավարարվեք միայն այն կրթությամբ, որ տալիս է կրթական հաստատությունը, այլ ամենօրյա ռեժիմով ձեռք բերեք նոր տեղեկատվություն: Միշտ քննադատորեն վերաբերվեք ցանկացած տեղեկատվությանը, որ լսում եք: Քննադատական մտածողությունը հետագա հաջողությունների բանալին է»,- ասել է պատգամավորը:
Ճանաչողական այցով Ազգային ժողով էին այցելել Մայր բուհի ժուռնալիստիկայի, իրավագիտության, քաղաքագիտության, հանրային կառավարման, միջազգային հարաբերությունների, արեւելագիտության, ռադիոֆիզիկայի, երկրաբանության եւ այլ ֆակուլտետների ուսանողներ:
Բաբկեն Թունյանն ու Գեւորգ Պապոյանն Անկարայում խոսել են բաց տեքստով
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդել է լիագումար 61-րդ նիստը: Երկօրյա քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել են վեհաժողովում մեր երկրի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության ան...
Նարեկ Զեյնալյանն աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում. քննարկվել է հավաստագիր չստացած, բայց դրոշմանիշ ունեցող դեղորայքի հարցը
Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել ու պարզել, որ դեղերի շուկայում առկա է դրոշմապիտակներով, բայց չգրանցված դեղորայք. նշել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ հավելելով, որ խնդիրը լուծման կարիք ունի: Հայաստանի Հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդի...
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է արգենտինացի իրավաբանների հետ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 5-ին հանդիպել է արգենտինացի իրավաբաններ Մարիա Լուսիանա Մինասյանի եւ Իռենե Մասսիմինոյի հետ: Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, բարձր է գնահատել նրանց աշխատանքը` կարեւորելով համագործակցությունը...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:...