Տպել
08.05.2023
Ծրագրի նպատակն է վստահության կառուցումն ու ամրապնդումը պետության եւ քաղաքացիների միջեւ. աշխատանքային քննարկում խորհրդարանում
1 / 16

Հայաստանը հարգանքի արժանի ճանապարհ է անցել ժողովրդավարական ձեռքբերումների առումով, ընդ որում մարտահրավերներով լի աշխարհաքաղաքական իրավիճակում եւ շատ կարճ ժամանակահատվածում: Շվեյցարիան, միջազգային բազմաթիվ այլ ներկայացուցիչներ գնահատում են Հայաստանի ժողովրդավարության կարեւոր եւ մեծ նվաճումները: Այս մասին ասել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան առաքելության  ղեկավարի տեղակալ, Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 8-ին կազմակերպել էր «Հայաստանում ոլորտային քաղաքականությունների մշակման մասնակցության եւ մասնակցային բյուջետավորման աջակցության» վերաբերյալ աշխատանքային քննարկում:

«Ծրագրի իմաստը վստահության կառուցումն է կառույցների, հաստատությունների շարքային քաղաքացիների միջեւ, եւ մեր կարծիքով, կարեւոր ու արդիական առաջարկ է: Սա նաեւ Հայաստանի ժողովրդավարությունը պաշտպանելու եւ  բարեփոխումների օրակարգի համար է: Հայաստանը կարող է հպարտ լինել իր նվաճումներով: Շվեյցարիան բարի կամք է հայտնել մշտապես աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին 2018 թվականից ի վեր»,- նշել է Վերներ Թութը:

Ծրագրի հիմնական նպատակն է խրախուսել քաղաքացիների մասնակցությունը հանրային քաղաքականության կերտման ոլորտներում՝ նորարարական գործիքների միջոցով: Առանձին շեշտադրում է իրականացվելու նաեւ մասնակցային բյուջետավորման վրա՝ որպես միջոց քաղաքացիների՝ հանրային քաղաքականության բոլոր փուլերին ներգրավելու եւ իրենց մասնակցությունն իմաստալից դարձնելու համար:

Ներկայացնելով Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գրասենյակի նկատառումները՝ փոխդեսպանը նշել է, որ մասնակցային բյուջետավորումը կարեւորագույն մոտեցում է: Այս համատեքստում նա արժեւորել է նաեւ խորհրդարանի դերակատարումը՝ որպես ներկայացուցչական մարմին, որն ընդունում է բյուջեն եւ վերահսկում դրա կատարումը: Վերներ Թութը շնորհակալություն է հայտնել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին՝ հետաքրքրություն եւ առաջնորդական մոտեցում ցուցաբերելու համար: Նրա դիտարկմամբ՝ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է նաեւ ԱԺ բյուջետային գրասենյակի, Հաշվեքննիչ պալատի հետ համագործակցությունը: Կարեւորագույն գործընկեր լինելու առաջարկով համագործակցության համար դիմել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարությանը եւ ՄԻՊ գրասենյակին: Վերներ Թութն ուրախությամբ նշել է, որ ծրագրի իրականացման համար ընդգրկված են նաեւ ներկայացուցիչներ ընդդիմադիր կուսակցություններից. ընդգծվել է կայացած կուսակցությունների եւ ընդդիմության ներգրավվածության անհրաժեշտությունը: Ծրագրի շրջանակում նախատեսվել է ձեւավորել երկխոսության մշակույթ, որի հիմքում քաղաքական տարբերվող կարծիքների եւ մոտեցումների նկատմամբ փոխադարձ հարգանքն է:

Ծրագրի հայեցակարգն առցանց ձեւաչափով ներկայացրել է Բազելի կառավարման ինստիտուտի հանրային կառավարման բաժնի ղեկավար Կլաուդիա Բաեզ Կամարգոն. օրակարգը հավակնոտ է, եւ այն իրականացնելու համար նախատեսվել է 10 տարի:

Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել կարեւոր շեշտադրումների եւ դիտարկումների համար: «Մեզ համար, իրապես, ժողովրդավարությունը բարձր արժեք է, եւ մենք փորձում ենք զարգացնել ձեռքբերումները: Ժամանակն է անցնել ժողովրդավարության այնպիսի հիմքերի, ինստիտուտների ներդրման, որոնք ինստիտուցիոնալ կլինեն եւ կապված չեն լինի առանձին անձերից»,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունն այսօր Հայաստանում մեծապես անձով է պայմանավորված, եւ անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմներ մշակել, որպեսզի հետագայում որեւէ մեկը, եթե անգամ փորձի ոչ ժողովրդավարական արժեքներով առաջնորդվել, ինստիտուտները թույլ չտան:

Քննարկմանը, որին մասնակցել են ներկայացուցիչներ գործադիրից, հասարակական կազմակերպություններից, անդրադարձ է կատարվել մասնակցային բյուջետավորման խթանմանը, համայնքներում, հասարակության հետ կատարվելիք աշխատանքներին, սոցիալական կապիտալի ձեւավորմանը, հմտությունների զարգացմանը:

Վերներ Թութը շնորհակալություն է հայտնել պետական կառույցների ներկայացուցիչներին մասնակցության, համագործակցության պատրաստակամության,  հետաքրքիր  խորհուրդների եւ արգասաբեր քննարկում ծավալելու համար: 


08.05.2023
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Մայիսի 10-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի եւ պատվիրակության անդամ Գեւորգ Պապոյանի մամուլի ասուլիսը: Պատգամավորները մանրամասներ կներկայացնեն Անկարայում տ...