Տպել
26.05.2023
Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափի միջոցով, միջազգային մեխանիզմների հովանու ներքո. Արթուր Հովհաննիսյան
1 / 4

Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է միջազգայնորեն ճանաչված իր 29.800 քկմ տարածքի սուվերենության պահպանմամբ եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության իրացմամբ, որը, մեր պատկերացմամբ, պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով, միջազգային երաշխավորության հովանու ներքո. այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

Խմբակցության քարտուղարի խոսքով Ղարաբաղի հիմնախնդիրը խորացել է, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Ղարաբաղը դուրս է թողնվել բանակցային սեղանից: Նա նշել է, որ այժմ իրենք փորձում են բանակցային սեղան եւ Բաքվի հետ երկխոսության վերադարձնել Արցախի ներկայացուցիչներին, որտեղ վերջիններս կկարողանան իրացնել իրենց իրավունքներն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում: «Արցախից հնչող ներքաղաքական հայտարարություններին ես չեմ արձագանքելու: Մենք մեր արցախցի գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք, նրանք տեղեկացված են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին, տեղեկացված են եղել միշտ եւ տեղեկացված են լինելու միշտ»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Լրագրողների հարցերը վերաբերել են երեկ Կրեմլում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման մանրամասներին:

Լրագրողի այն հարցին` հնարավո՞ր է Զանգեզուրի միջանցքի հարցում Հայաստանը գնա զիջումների կամ Ռուսաստանը վերահսկի այդ ճանապարհը` խմբակցության քարտուղարն արձագանքել է. «Տեղին չեմ համարում հարցը, քանի որ ոչ մեկ անգամ ենք ասել, որ մեզ համար դա կարմիր գիծ է»: Նա հավելել է, որ Հայաստանի համար կարմիր գիծ է իր օրենսդրությունից դուրս որեւէ ճանապարհի տրամադրումը:

Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցին ի պատասխան` խմբակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարծիք է հայտնել, որ կոմունիկացիոն ապաշրջափակման մասով կողմերը մշտապես արտահայտել են դրական դիրքորոշում, գաղափարների շուրջ բոլորը համաձայնության են գալիս, բայց մանրամասների քննարկման արդյունքում կարող են ի հայտ գալ բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որոնք առանձին լուծման կարիք են ունենում:

Իսկ թե ինչո՞ւ երեկվա եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն չի արվել, փաստաթղթեր չեն ընդունվել հարցադրմանն արձագանքելիս Արթուր Հովհաննիսյանը ճիշտ չի համարել մեկնաբանել բանակցային նրբություններին վերաբերող հարցերը: «Կարծում ենք, որ հանրության հետ հաղորդակցվելու ժամանակն այն է, երբ կմոտարկենք մեր մոտեցումները, այսինքն` հնարավորինս ամեն ինչ հստակ կլինի, տարընթերցումների տեղիք չտվող տեքստերի կհասնենք, այդ ժամանակ կհաղորդակցվենք մեր հանրության հետ»,- ընդգծել է նա:

Պատգամավորը հիշեցրել է, որ գոյություն ունի մեկ փաստաթղթի նախագիծ, դա բոլորին հայտնի խաղաղության պայմանագրի նախագիծն է:

Վլադիմիր Վարդանյանն իր հերթին ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո որոշ շրջանակների համար ձեռնտու է խոսել, այսպես կոչված, հապճեպ կնքվող փաստաթղթի մասին: Նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորումը կանոնակարգվում է միջազգային փաստաթղթով, որը շրջանառվում է կողմերի միջեւ եւ փորձ է արվում համաձայնեցնել: «Այդ գործընթացը գնահատում եմ դրական: Սա կարեւոր երաշխիքներից մեկն է, որ կողմերը տրամադրված են համաձայնեցնել իրենց կամքերը եւ կնքել փաստաթուղթ, որը փոխադարձ ընդունելի դրույթներ կպարունակի, բայց այդ փաստաթուղթը ենթակա է համապատասխան ներպետական ընթացակարգեր անցնելուն եւ ուժի մեջ մտնելուն: Դա մեկ, երկու կամ երեք օրվա գործընթաց չէ»,- ասել է նա:

Պատգամավորի գնահատմամբ նուրբ թեմա է եւ ինչ-որ բան հրապարակելով` օգնել չենք կարող այդ գործընթացին, խանգարել` կարող է յուրաքանչյուրը: «Մեկ սխալ արտահայտություն, մեկ ոչ հստակ արտահայտություն կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ոչ բարենպաստ զարգացումներին»,- փաստել է Վլադիմիր Վարդանյանը:
 


26.05.2023
Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները, թեեւ ծանր է եղել, բայց կատարել է. Տիգրան Աբրահամյան
Դժվար է կանխատեսել, թե գործընթացներն ինչպես կզարգանան, բայց փաստ է, որ Ադրբեջանը շեղվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից. նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մայիսի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ` պատասխանելով լրագրողի` նախորդ օրը մոսկովյան եռ...

26.05.2023
Մոսկովյան եռակողմ հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեի. հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր չի կնքվի. Աղվան Վարդանյան
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած «կադաստրի վկայական» արտահայտությանը, խաղաղության պայմանագրի պարամետրերին եւ Արցախին: «Նիկոլ Փաշինյանն ասում է` մենք կադաստրի վ...

26.05.2023
Սերգեյ Աղինյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Խորհրդարանը մայիսի 26-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: ԱԺ 1...

26.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի առթիվ
Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ Վերջին դասի առթիվ` մաղթելով բարձր առաջադիմություն ուսման շարունակության մեջ: Այնքան էլ շատ չի անցել այն օրից, երբ Վերջին դասը Վերջին զանգ էր կոչվում, իսկ շրջանավարտ էին համարվում միայն տասներորդցիները: Այդ տարիներին Վերջին զանգն անցնում էր մեծ աշխուժությամբ եւ ...