National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.05.2023
Այսօր ՀՀ-ում տնտեսական իրավիճակը թույլ է տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր ցուցանիշներ. Վաղարշակ Հակոբյան
1 / 14

2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանում կնքվել է ԵԱՏՄ կազմավորման մասին համաձայնագիրը: Շուրջ 9 տարի առաջ ՀՀ-ի կայացրած որոշման հիման վրա երկրի տնտեսական գործունեության շրջանակներում առնվազն վերջին տարիներին առկա են զգալի ձեռքբերումներ: Նշվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 29-ի նիստում:

«Վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում եւս մեկ անգամ արձանագրվեց 2022 թվականի ՀՀ-ի 12.6 տոկոս տնտեսական աճի փաստը, որը ԵԱՏՄ երկրների կազմում ամենաբարձրն էր: Պատմության այս դժվարին իրողությունների շրջանում, չնայած բոլոր խնդիրներին, այսօրվա Կառավարությանն ու քաղաքական մեծամասնությանը հաջողվում է այնպես անել, որ Հայաստանի քաղաքացիների կյանքը տարեցտարի բարելավվի: Այժմ ՀՀ-ում տնտեսական իրավիճակը եւ կառավարման մեթոդը թույլ են տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր տնտեսական աճ»,- նշել հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Նիստի օրակարգում էր «ԵԱՏՄ-ում աշխատանքի արտադրողականության բարձրացման խթանումը նորարարական, թվային բովանդակությամբ, արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման համատեքստում» հարցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ-ում գրանցված տնտեսական աճն առաջին հերթին այն բարեփոխումների արդյունքն է, որ ներկա Կառավարությունը շուրջ հինգ տարի իրականացնում է, եւ բիզնես միջավայրի բարելավման ու ազատականացման ուղղությամբ կատարված քայլերը տալիս են իրենց արդյունքները, ինչպես նաեւ ընդգծում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մրցակցային առավելությունը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ աշխատանքի արտադրողականությունը Ղազախստանում եւ Ռուսաստանում կազմում է մոտավորապես 12.6 դոլար մարդ/ժամ, Հայաստանում եւ Բելառուսում՝ 8.6-9 դոլար մարդ/ժամ, Ղրղըզստանում՝ 3 դոլար մարդ/ժամ: Աշխարհի զարգացած երկրների համեմատ ՀՀ-ն ունի աճի մեծ պոտենցիալ ունեցող ցուցանիշներ, որոնք նախարարի պնդմամբ կհաղթահարվեն 2024 թվականին:

Վահան Քերոբյանը նշել է, որ մշակող արդյունաբերության ոլորտում Կառավարության թիրախը մշակող արդյունաբերություն/ՀՆԱ հարաբերակցությունը 15 տոկոսի հասցնելն է: 2022 թվականին այն կազմել է 11.4 տոկոս, բայց միաժամանակ արձանագրվել է, որ 2022 թվականին մշակող արդյունաբերությունը բավական զգալի աճ է ապահովել՝ 11 տոկոսից ավելի: Ըստ նախարարի՝ 2023 թվականի առաջին եռամսյակին մշակող արդյունաբերության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8.2 տոկոս: Սակայն, անկախ ամեն ինչից, տնտեսական աճի գլխավոր շարժիչները բարձր տեխնոլոգիական, ֆինանսական, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտներն են: Եվ այս պարագայում մշակող արդյունաբերության նույնքան բարձր աճ ապահովելն արդեն կարեւոր ձեռքբերում է եւ շարունակում է ավելանալ:

Վահան Քերոբյանը նշել է, որ աշխատանքի արտադրողականության եւ մշակող արդյունաբերության զարգացման գլխավոր ծրագրերից է «Տնտեսության արդիականացման ծրագիրը», որի ներքո մեկ տարվա ընթացքում ընկերությունները ձեռք են բերել մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ, որոնցից մոտ 57 տոկոսը հենց մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություններ են: «Այսօրվա թիրախն է համարվում ընկերությունների մոդեռնիզացիայի շնորհիվ հասնել բարձր արտադրողականության, որը թույլ կտա լինել ավելի մրցունակ եւ գրավել ավելի մեծ շուկաներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ից դուրս»,- նշել է Վահան Քերոբյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքի արտադրողականությանը միտված ծրագրի մյուս բաղադրիչը բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումն է հայկական ընկերություններ: Մինչեւ 2023 թվականի առաջին եռամսյակի ավարտը, 300-ից ավել բարձր որակավորում ունեցող մասնագետների հայտ է ընդունվել ու հաստատվել:

Ծրագրի մյուս կետի համաձայն հայաստանյան ընկերությունների համար թվային տրանսֆորմացիայի ոլորտում նախատեսվում է եռափուլ սուբսիդավորում: Առաջին փուլով նախատեսված են խորհրդատվական, ապա ներդրման եւ վերջում հաջողության «քեշբեք» ծրագրեր: Հաջորդ կետը հայաստանյան ընկերությունների կողմից գիտական ինովացիաների կլանումն ու կիրառումն է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նշել է, որ նախատեսված է մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատվածի համագործակցություն, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսավորվում է 310 մլն դրամի չափով: Ծրագրի նպատակն է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ մասնագետների պատրաստումը: Համագործակցությունը թիրախավորել է հիմնականում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը ներկայացրել է թվայնացման գործընթացը՝ նշելով, որ այն իրականացվում է 2021 թվականին ընդունված ՀՀ թվայնացման ռազմավարության հիման վրա, ինչպես նաեւ 2022 թվականին ստեղծված տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի միջոցով: Նշվել է նաեւ, որ խորհրդի կազմում են ՀՀ էկոնոմիկայի, արդարադատության, ֆինանսների, պետական եկամուտների կոմիտեի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը: Ստեղծվել է նաեւ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Օրակարգի երկրորդ` Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ արտահանվող սննդամթերքի անվտանգության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերահսկողության արդի հիմնախնդիրներին վերաբերող հարցը հանձնաժողովը քննարկել է փակ ձեւաչափով:


29.05.2023
«Դիմոքրասի Ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը
Ցանկացած ծրագիր իրականացնելիս կարեւոր է կարիքի ճիշտ գնահատումը, ինչպես նաեւ սերտ համագործակցությունը գործադիր իշխանության եւ օրենսդիր մարմնի հետ: Այն խնդիրները, որոնք գործնականում վեր կհանվեն, հնարավոր է նաեւ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն առաջ բերեն, ինչը նշանակում է, որ օրենսդիր մարմինը ...

29.05.2023
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են Ոստիկանության եւ ԱԻՆ-ի 2022 թ. կատարողականները
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ներքին գործերի նախարարության՝ Ոստիկանությանը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը:...

29.05.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.05.2023
Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել. դա տվել է իր արդյունքները. Վահե Հովհաննիսյան
Մենք շարունակաբար փորձում ենք բարելավել մեր բյուջետավորման, պլանավորման եւ կատարման մշակույթը, եւ դա առաջին հերթին կապված է ռազմավարությունների հետ: Եթե մենք ունենք լավ ռազմավարություններ, մենք կկարողանանք լավ բյուջետավորում իրականացնել: Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ Կառավարության ծրագիրը լավ հիմք...

29.05.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.05.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումները
Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխան...

29.05.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am