Տպել
31.05.2023
Ազգային ժողովում հյուրընկալվել է Արգենտինայի Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակությունը
1 / 16

Ուրախ ենք Հայաստանի Ազգային ժողովում հանդիպելու արգենտինացի գործընկերների հետ: Հուսով ենք, որ ձեր այցը մեր երկիր կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը. ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն Արգենտինայի Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ մայիսի 31-ին կայացած հանդիպմանը:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին եւ առկա մարտահրավերներին՝ Իշխան Սաղաթելյանը նշել է. «Արցախի մի մասը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ մնացած մասը՝ շրջափակման մեջ: Ադրբեջանական զորքերն էլ գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում»: Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով Արցախի խնդիրը միայն այնտեղ ապրող հայերի անվտանգության կամ իրավունքների պաշտպանության հարց չէ, այլ նաեւ սեփական հայրենիքում ապրելու ինքնորոշման իրավունքի խնդիր: Պատգամավորը կարեւորել է այդ հարցում բարեկամ երկրների աջակցությունը:

Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան, որը պատվիրակության ղեկավարն է, շնորհակալություն է հայտնել Իշխան Սաղաթելյանին Հայաստան հրավիրելու եւ ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, եւ իրենք առկա իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը կներկայացնեն իրենց երկրին ու միջազգային հանրությանը:

Հայ խորհրդարանականները խոսել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրների մասին: Նշվել է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների պահանջներն ու հորդորները:

ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի Սենատի` Հայաստանի հետ բարեկամական խմբին` Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարության համար: ԱԺ պատգամավորները բարձրացրել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, կարեւորել օր առաջ նրանց հայրենիք վերադարձը:

Կողմերն արժեւորել են Արգենտինայում ապրող հայ համայնքի դերակատարությունը հայ-արգենտինյան կապերի ամրապնդման եւ փոխգործակցության խորացման գործում:

Խորհրդարանականները խոսել են տարբեր ոլորտներում երկկողմ կապերը զարգացնելու անհրաժեշտությունից:


31.05.2023
Քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը
2022 թվականի ընթացքում նախարարությունն ունեցել է հաստատված 16 ծրագիր, 94 միջոցառում: Փաստացի կատարվել է 16 ծրագիր եւ 112 միջոցառում: Տարեկան ճշտված պլանը կազմել է 620 մլրդ 369 մլն դրամ, փաստացի կատարողականը ճշտված պլանի համեմատ կազմել է 98,9 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահ...

31.05.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 31-ին ընդունել է Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր արժեքներ...

31.05.2023
Քննարկվել են ՀՌՀ-ի, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թ. բյուջետային հատկացումների կատարողականները
Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ ՀՌՀ-ի 2022 թվականի պետական բյուջեով ֆինանսական հատկացումները կազմել են շուրջ 325 մլն դրամ՝ ճշտված բյուջեի նկատմամբ՝ 324 միլիոն դրամ է, փաստացի կատարողականը՝ 99.6 տոկոս:  Այս մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է ԱԺ գիտու...

31.05.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

31.05.2023
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել է 2022 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումը
Մայիսի 31-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետության համապատասխան մասի եկամուտներն...

31.05.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ռումինիայի Սենատում
Բուխարեստում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 29-ին հանդիպումներ է ունեցել Ռումինիայի Սենատում: ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի...

31.05.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...