Տպել
01.06.2023
2022 թ. Առողջապահության նախարարության կատարողականը կազմել է 98,7 տոկոս
1 / 13

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 1-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Քննարկվել է առողջապահության ոլորտի եկամուտների եւ ծախսերի կատարողականը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Նարեկ Զեյնալյանը եւ Գեւորգ Պապոյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ Առողջապահության նախարարությունը հաշվետու տարում   իրականացրել է 12 ծրագիր: Նախարարության տարեկան պլանը կազմել է 119 մլրդ 696 մլն դրամ, ճշտված պլանով հատկացվել է 142 մլրդ 440 մլն դրամ, եւ փաստացի իրականացվել է 140 մլրդ 622 մլն դրամի ծախս,  որի կատարողականը կազմել է 98,7 տոկոս: 2022 թվականին 2021 թվականի համեմատ բյուջեն կազմել է 89,1 տոկոս, այսինքն՝ նախարարության բյուջեն նվազել է, ինչը հիմնականում պայմանավորված է եղել քովիդի գծով 2021 թվականին իրականացված շատ ավելի մեծ չափերի ծախսով, քան եղել է 2022 թվականին: 2021 թվականին քովիդի բուժման համար հատկացվել էր 27,7 մլրդ դրամ, մինչդեռ 2022 թվականին ծախսվել է 10 մլրդ 845 մլն դրամ: 2021 թվականին նաեւ պատվաստանյութ է ձեռք բերվել, որի գծով 2022 թվականին ծախսեր չեն իրականացվել: Տարվա ընթացքում եղել են վերաբաշխումներ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել  է նախարարության իրականացրած 12 ծրագրերն ու դրանց կատարողականները, որոնց շրջանակներում կյանքի են կոչվել 51 միջոցառումներ: Անդրադառնալով պետական պատվերով իրականացվող բուժօգնության հարցին՝ նախարարը նշել է, որ Առողջապահության նախարարության կողմից պլանավորված եւ կատարողական ցուցիչների վրա հաշվարկված հայտերը մշտապես ավելի են լինում, քան հնարավոր է լինում տվյալ տարվա բյուջեում ունենալ բաժին: «Այսինքն՝ ֆինանսավորման չափը բավարար չի լինում»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը տեղեկացրել է, որ նախարարությունն արդեն մշակել է Ապահովագրական համակարգի հայեցակարգը, եւ դրա վերաբերյալ օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի Ազգային ժողովին: Նախարարի համոզմամբ ոլորտի հիմնական հարցերն իրենց պատասխանները կգտնեն ապահովագրական համակարգի ներդրման արդյունքում:

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են բուժհաստատությունների կողմից պետական պատվերով իրականացվող բուժօգնության բաշխումների մեթոդաբանությանը, պետպատվերով իրականացվող բուժօգնության գներին, իրականացված ծրագրերի արդյունավետությանը, բուժօգնության հասանելիությանը, բուժհիմնարկների վերակառուցմանն ու կառուցմանը, մայրական եւ մանկական մահացությանը եւ դրա պատճառներին, ծնելիության նվազմանը, որոշ դեղերի դեֆիցիտին եւ այլն:


01.06.2023
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում է կազմակերպել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած եւ առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հունիսի 1-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Օրենքի նախագծով առաջարկվում է կառուց...

01.06.2023
Տոնական տրամադրություն Ազգային ժողովում
Հունիսի 1-ին մանուկների առջեւ դռներն է բացել Ազգային ժողովը: Երեխաների պաշտպանության միջազգային օրը խորհրդարանի բակում հյուրընկալվել են բազմաթիվ երեխաներ: Նրանց տոնն ուրախ ու հետաքրքիր անցկացնելու համար կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ. մի տաղավարում երեխաները թխվածքաբլիթներն են գունազարդել, ...

01.06.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...