National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
05.06.2023
2022 թ. ԵԱՏՄ շրջանակում իրականացված աշխատանքներն են ներկայացրել Ֆինանսների, Արտաքին գործերի նախարարներն ու Էկոնոմիկայի փոխնախարարը
1 / 12

Ներկայում աշխատանքներ են ընթանում «Եվրասիական զարգացման հիմնադրամի» հետ՝ բյուջետային աջակցության վարկ ստանալու հետ կապված, որը կամփոփվի 2023 կամ 2024 թվականին՝ պայմանավորված բարեփոխումների իրականացման արագությունից, ինչպես նաեւ դեֆիցիտի ֆինանսավորման անհրաժեշտությունից: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության՝ տնտեսական եւ քաղաքական ասպեկտները 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը տեղի է ունեցել հունիսի 5-ին:

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակում իրականացված աշխատանքները: Խոսելով գնումների քաղաքականության բնագավառի մասին՝ նա նշել է, որ իրականացվել է «Գնումների գործընթացներում կիրառվող բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման համաձայնագրի» նախագծի մշակում, գնումների ոլորտում ազգային ռեժիմի կիրառման, ինչպես նաեւ՝ ԵԱՏՄ պայմանագրով սահմանված գնումների վերաբերյալ պայմանների կատարելագործում: Անդրադառնալով մակրոտնտեսական քաղաքականության բնագավառին՝ Ֆինանսների նախարարը նշել է, որ շարունակվել է ակտիվ մասնակցությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններով:

Հարկային քաղաքականության բնագավառում, ըստ Վահե Հովհաննիսյանի, ներկայում քննարկման փուլում է գտնվում ԵԱՏՄ շրջանակում «Էլեկտրոնային առեւտրի շրջանակում ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների գծով անուղղակի հարկերի գանձման հարցերը կարգավորելու նպատակով պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագծում որպես հիմնական սկզբունք ամրագրվել է ԱԱՀ-ի գանձնման ապրանքների սպառման երկրի սկզբունքը: Խոսելով մաքսային քաղաքականության բնագավառի մասին՝ նա նշել է, որ մաքսային ոլորտում հիմնական աշխատանքներն իրականացվում են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի արդիականացման եւ ենթաօրենսդրական իրավական ակտերի համապատասխանեցման մասով: ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումից հետո առաջացած օրենսդրական խնդիրների լուծման նպատակով ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, եւ 2021 թվականին սկսվել են օրենսդրական կարգավորումների արդիականացման շուրջ աշխատանքները: 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ընդունվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը:

Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտում ծառայությունների մատուցման միասնական շուկայի ձեւավորման աշխատանքային խմբի մասնագետների հետ 2022 թվականի ընթացքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքային քննարկումներ: Մասնավորապես, աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում համաձայնեցվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի նախագիծը, որը 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրվել է ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից եւ այժմ ուժի մեջ մտնելու համար գտնվում է ներպետական ընթացակարգերի փուլում: Քննարկման փուլում են գտնվում «ԵԱՏՄ անդամ երկներում աուդիտի ոլորտում վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներում հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման բնագավառնում միասնական շուկայի ձեւավորմանն ուղղված ընթացակարգերը:

Ներկայացնելով 2022 թվականի պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ նախարարը նշել է, որ մաքսատուրքերը կազմել են 56 մլրդ 685 մլն դրամ, որը 28 մլրդ դրամով պակաս է, քան 2021 թվականին, ինչը պայմանավորված է 2022 թվականի ընդհանուր ներմուծումների ծավալի նվազմամբ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ 2022 թվականի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ շրջանակում տարբեր մակարդակներում անցկացվող նիստերի օրակարգերի նախապատրաստման, շրջանառվող փաստաթղթերի նախագծերի մշակման, լրամշակման եւ համաձայնեցման աշխատանքներին: 2022 թվականին կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2 եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի 4 նիստ՝ ՀՀ վարչապետի մասնակցությամբ եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14 նիստ՝ փոխվարչապետի մասնակցությամբ: Եվրասիական միջկառավարական խորհրդի տարեվերջյան նիստն անցկացվել է Երեւանում: ԵԱՏՄ շրջանակում ՀՀ կողմից ստորագրվել է 11 միջազգային պայմանագիր, վավերացվել է 15-ը:

Արարատ Միրզոյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ Հայաստան-Վրաստան հարաբերությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման վերաբերյալ:

Պատգամավոր Միքայել Թումասյանը, նշելով, որ վերջերս որոշում է կայացվել որոշ երկրներում ռազմական եւ առեւտրային կցորդներ նշանակելու մասին, ողջունել եւ կարեւորել է նման որորոշումների ընդունումը: Նա հետաքրքրվել է, թե արդյո՞ք հետագա ծրագրերում կան նոր նախագծեր նման նշանակումներ կատարելու հարցով:

«Իրականում, ՀՀ-ն ներկայում էլ ունի ռազմական կցորդներ մի շարք երկրներում եւ կազմակերպություններում: Առեւտրային կցորդներ ունենալու փորձ եղել է: Այժմ կա մի գործընթաց, որտեղ իրավական կարգավորումներն են հստակեցվում: Երկու դեպքում էլ ԱԳՆ-ն չէ նշանակողը, թեեւ մենք մասն ենք կազմում այդ գործընթացի»: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հայտնել է, որ 2022 թվականին Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 5,2 մլրդ դոլար, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 92,7 տոկոսով: Արտահանումը 2022 թվականին կազմել է 2,5 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 2,8 անգամով: Ներմուծումը կազմել է 2,7 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49 տոկոսով: «Առեւտրաշրջանառությունն աճել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ: Այստեղ, կարելի է ասել, հավասարակշռված քաղաքականություն ենք վարում»,- ասել է փոխնախարարը:

2022 թվականին իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 196 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից՝ 158 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 181 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից՝ 108 մլրդ դրամ:

Փոխնախարարը նաեւ նշել է, որ այժմ ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկումներ են ընթանում՝ կապված Եգիպտոսի, Իրանի եւ ԱՄԷ-ի հետ Ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ունենալու կապակցությամբ:


05.06.2023
ՀՀ-ն Ադրբեջանից որեւէ տարածքային պահանջ չունի, ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ ՀՀ-ից տարածքային պահանջ չունի. Արարատ Միրզոյան
ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է 8 մլրդ 875 մլն դրամի չափով դրամաշնորհ, որից նպատակային է եղել 2 մլրդ 980 մլն դրամը, ոչ նպատակային՝ 5 մլրդ 895 մլն դրամը: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիս...

05.06.2023
Հայ եւ արգենտինացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը
Հայ եւ արգենտինացի օրենսդիրները, հանդիսանալով համապատասխան բարեկամական խմբերի անդամներ, արգենտինացի օրենսդիրների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած առաջին այցի շրջանակում Երեւանում կայացած հանդիպումների արդյունքում ցանկություն են արտահայտում խթանել օրենսդրական, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտությ...

05.06.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2023
2022 թ. շարունակել են առաջնային մնալ ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման խնդիրները. ԱԳ նախարար
Արտաքին գործերի նախարարությունը 2022 թվականին իրականացրել է 4 ծրագիր եւ 15 միջոցառում: Ծրագրերը վերաբերել են միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը, միջազգա...

05.06.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2023
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամկետացանկ
ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը՝ կից հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am