National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
07.06.2023
Հակոբ Արշակյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
1 / 6

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 7-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:

Հանդիպմանը ներկա են  եղել ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացումը, ընդգծել Հայաստանի Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ համագործակցության ընդլայնումը:

Անդրադառնալով երկկողմ գործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:

«Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ նաեւ այն փաստը, որ Գերմանիան ԵՄ այն 6 երկրների շարքում է, որոնք Եվրոպական ներդրումային բանկի հետ միավորել են ջանքերը՝ ի շահ Հայաստանի Սյունիքի մարզի զարգացման»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը՝ բարձր գնահատելով հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությունը:

Ներկայացնելով տարածաշրջանային մարտահրավերները՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետեւանքով 120 հազար հայ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ: ԱԺ փոխխոսնակի խոսքով Ադրբեջանի այս գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին եւ կոպտորեն խախտում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը. «Պարո՛ն Ռոթ, սկզբում դա արհեստածին բնապահպանական ակցիայի բնույթ էր կրում, սակայն ապրիլի 23-ից Ադրբեջանն արդեն անցակետ է տեղադրել եւ պաշտոնապես շրջափակել Լաչինի միջանցքը»:

Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների մասին. «Հույս ունենք, որ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի»: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոփոխվում. օրեր առաջ սնունդ մատակարարելու ընթացքում առեւանգվել է երկու հայ զինծառայող, որոնց նկատմամբ Ադրբեջանում հարուցվել են կեղծ քրեական գործեր:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. «Մենք ջանքեր ենք գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման եւ սահմանային անվտանգության ուղղությամբ»: ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ հայտարարել է՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ:

«Ցանկանում եմ Հայաստանի անունից ողջունել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված Գերմանիայի ջանքերը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Կարեւորելով մեր երկրում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ այդ որոշմանն աջակցելու կապակցությամբ:

Անդրադառնալով հունիսի 1-ին Քիշնեւում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների եւ Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը՝ Հակոբ Արշակյանը ողջունել է Գերմանիայի ջանքերը հայ-ադրբեջանական երկխոսության ապահովման հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը փոխանցել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի ողջույնները՝ նշելով, որ վերջինս կարեւորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը ոչ միայն կառավարական, այլ նաեւ միջխորհրդարանական մակարդակում:

Միխայել Ռոթը համաձայնել է հայ խորհրդարանականների այն տեսակետի հետ, որ տարածաշրջանում պետք է կայուն խաղաղություն հաստատվի: Նա կարեւորել է թե՛ Եվրամիության, թե՛ Գերմանիայի կառավարության աջակցությունը գերիների՝ շուտափույթ հայրենիք վերադարձի ապահովման հարցում:

Ռոթը նշել է, որ մի քանի անգամ հանրայնորեն քննադատել է Լաչինի միջանցքի շրջափակումը եւ անընդունելի է համարում, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի հարգվում: «Կարծում եմ՝ այն պետք է անհապաղ իրագործվի, եւ միջանցքը բացվի: Հայ բնակչությունը ԼՂ-ում պետք է շարունակի ապրել անվտանգ, պետք է ապահովվի նրանց անվտանգությունը եւ իրավունքները, չհանդուրժվի որեւէ էթնիկ զտման վտանգ»,- կարծիք է հայտնել գերմանացի օրենսդիրը:


07.06.2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին: ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով նախարարին, նշել է, որ ողջունելի է Հարավային Կովկասի...

07.06.2023
Պաշտոնական ընդունելություն ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի անունից` ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի ընթացքում ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի անունից եղել է պաշտոնական ընդունելություն: Սըր ...

07.06.2023
Նախատեսվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքն առգրավել եւ ոչնչացնել
Առաջարկվում է հստակեցնել սննդի շղթայի այն փուլերն ու գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել սպանդանոցային ծագման կենդանական ծագման մթերքի եւ հումքի պարտադիր լինելու պահանջը: Նախատեսվում է սահմանել, որ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդան...

07.06.2023
ՀՀ ԱԺ նախագահը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Անդրադարձ է եղել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա ձեռքբերումներին, երկկողմ կապերի խթանմանն ուղղված հետագա անելիքներին: Զր...

07.06.2023
Օրենսդրական նախաձեռնություն` ուղղված սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում հրատապ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանը
Նախաձեռնության նպատակը սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում հրատապ լուծում պահանջող խնդիրներին հնարավորինս արագ հանգուցալուծում տալու անհրաժեշտությունն է: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանությա...

07.06.2023
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսին: Հանդիպմանը զրույց է ընթացել խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների, մա...

07.06.2023
Նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների եւ նախարարության հարաբերությունները
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիս 7-ի նիստի օրակարգում  պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն հանձնաժողովը քննարկել...

07.06.2023
Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի շրջանակում հունիսի 7-ին պատվիրակությանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդս...

07.06.2023
ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որեւէ այլ հարեւան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի, բռնությունների եւ վտանգների. ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի...

07.06.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ ՍՊԸ-ն իրավունք է ստանում եռամսյակը մեկ անգամ իր շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջեւ
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվ...

07.06.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2023
Քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել «Հարկային ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հարկային ծա...

07.06.2023
Համաձայնագրի վավերացմամբ կսահմանվեն հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի...

07.06.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am