Տպել
07.06.2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին:

ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով նախարարին, նշել է, որ ողջունելի է Հարավային Կովկասի նկատմամբ նրա հետաքրքրությունը` հավելելով` տեղեկացված է, որ նա ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում տիրող իրավիճակն ու զարգացումները:

ՀՀ ԱԺ նախագահը նաեւ երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար կենսական հարցերում նախարարի հստակ դիրքորոշման, ՄԹ խորհրդարանում Ադրբեջանի գործողությունները դատապարտող պարբերաբար հնչող ուղիղ հայտարարությունների համար, այդ թվում` Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հարավային Կովկասի ներկա իրավիճակին` առանցքային համարելով առկա անվտանգության հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լաչինի ճգնաժամի հետեւանքով առաջացած խոչընդոտների վերաբերյալ: Բարձրաձայնվել է ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների հայրենադարձության հարցը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...