ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հունիսի 8-ին հանդիպել է «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաների, մարզիչի եւ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղարի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Արմեն Խաչատրյանը, ողջունելով հարազատ քաղաքից ժամանած հյուրերին, հիմնականում անդրադարձել է Գորիսի մարզական կյանքին, առկա խնդիրներին: Նրա հավաստմամբ ընդհանրապես սպորտի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի: Շեշտադրվել է ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտությունը, քանի որ այդ նույն մարզիկներն են մեկ-երկու տարի անց համալրում մեր բանակի շարքերը:
Կարեւորվել է նոր, ժամանակակից մարզադահլիճների եւ մարզասրահների կառուցումը, որտեղ կմարզվեն մեր ապագա չեմպիոնները: Հանձնաժողովի փոխնախագահն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք կլուծվեն մոտ ապագայում:
Սիսակ Գաբրիելյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հանրապետության մարզաշխարհի իրավիճակը, կարեւորել ԿԳՄՍ նախարարության հետ գործակցությունը, ինչի արդյունքում լուծվում են մարզական կյանքում ծագած խնդիրները:
Նշենք, որ հանրապետությունում գործում է շուրջ 70 մանկապատանեկան մարզադպրոց: Կառավարության որոշմամբ մարզագույքով են համալրվել բոլոր մարզերի մանկապատանեկան մարզադպրոցները, այդ թվում` Գորիսինը: Պետական բյուջեից 2022 թվականին մարզական գույքի ապահովման ծրագրին հատկացվել է ավելի քան 280 մլն դրամ:
Սիսակ Գաբրիելյանի հավաստմամբ եկող տարի ԿԳՄՍ բնագավառին նախատեսվում է հատկացնել աննախադեպ` շուրջ մեկ միլիարդ դոլար գումար:
Նա ընդգծել է, որ Կառավարությունն անվտանգության եւ կրթության համար (որում ներառնված է սպորտը) գումար չի խնայում:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ մարզիչների ատեստավորմանը: Նշվել է, որ ամեն ինչ արվում է ատեստավորման ընթացքում հնարավոր կոռուպցիայից զերծ մնալու համար:
Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող այլ հարցեր եւս:
Արման Եղոյանը հանդիպել է ՀՊՏՀ հայ եւ արտասահմանցի ուսանողների հետ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հունիսի 8-ին հյուրընկալել է խորհրդարան այցելած ՀՊՏՀ տնտեսության կարգավորման միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի հայ եւ արտասահմանցի ուսանողներին ու դասախոսներին: Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի աշխատանքը, այնուհետեւ...
ԱԺ նախագահը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանում Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանում Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակ Դրյու Հենդրիին: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին եւ դրանց հե...
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բազմոլորտ, այդ թվում՝ մշակույթի բնագավառում ակտիվ համագործակցելու հեռանկարները: Նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ,...
Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդընթին: ԱԺ խոսնակը նշել է, որ այս այցը Միացյալ Թագավորություն լավ առիթ է քննարկելու մեր երկրների համագործակցությանը վերաբեր...