ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանն արժեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ակտիվ համագործակցությունը, կարեւորել մեր երկրում հատկապես ժողովրդավարական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող գերմանական կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը:
Բունդեսթագի պատգամավորի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով օր օրի վատթարացող հումանիտար իրավիճակը, կարեւորել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխավորման հարցը:
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայման կարեւորությանը` Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանն այդ որոշմանն աջակցելու համար:
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարներն ու ծրագրերը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունիսի 27-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը: Կարեւորվել է ՀՀ խորհրդարանի...
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է 44-օրյա պատերազմի ընթացքին վերաբերող հարցերին
Հունիսի 27-ին շարունակվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքին բացի պատգամավորներից եւ փորձագետների...
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ: Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, կարեւորել ...
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...