Տպել
23.08.2023
Ֆրանսիան մշտապես Հայաստանի հուսալի գործընկերն է. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
1 / 6

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ` համոզմունք հայտնելով, որ նա կգործադրի առավելագույն ջանքեր երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ դեսպանը շատ ակտիվ է սկսել իր գործունեությունը, ինչը հավաստում է մեր երկրի մեծ բարեկամը լինելու փաստը: Ի պատասխան դեսպանը նշել է, որ ի պաշտոնե իր առաջին այցը եղել է Սյունիքի մարզ, ինչը կարեւոր հաղորդագրություն է պարունակում: ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Ֆրանսիան այսօր Հայաստանի հուսալի գործընկերն է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությանը եւ հուլիսի 10-13-ը ՀՀ ԱԺ նախագահի Փարիզ կատարած աշխատանքային այցին:

Զրուցակիցները մանրամասներ են բարձրաձայնել տարածաշրջանի անվտանգային իրավիճակից եւ կարծիքներ փոխանակել Լաչինի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի շուրջ:

Երկուստեք պատրաստակամություն է հնչել հետագա փոխգործակցության շարունակականության մասին:


23.08.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստ...

23.08.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Անկախության հռչակագրի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հայաստանի Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը: Անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկն ու դրան հաջորդած տարիները պայքարի, ճգնաժամերի հաղթահարման, նոր իրողությունների լիակատար ընկալման փորձաքարեր էին: Հռչակագիրն իրավական եւ ժողովրդավարական հասարակարգ...